Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 09:54 01-06-2022

ՕՊԵԿ երկրները դիտարկում են նավթի արդյունահանման գործարքին Ռուսաստանի մասնակցությունը կասեցնելու հարցը. WSJ

Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) որոշ անդամ-երկրներ քննարկում են նավթի արդյունահանման ՕՊԵԿ+ գործարքին Ռուսաստանի մասնակցության հնարավոր դադարեցման հարցը, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Ըստ աղբյուրների՝ նման միջոց է դիտարկվում Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների և Եվրամիության կողմից ռուսական նավթի մասնակի արգելքի պատճառով։

Կազմակերպությունում կարծում են, որ Ռուսաստանի նկատմամբ սահմանափակումները թույլ չեն տալիս վերջինիս ավելի շատ վառելիք արդյունահանել։

ՕՊԵԿ+-ը երկրների համայնք է, որոնք Նավթ արտահանող պետությունների կազմակերպության անդամ չեն, բայց համագործակցում են ՕՊԵԿ-ի և միմյանց հետ՝ հումքի արդյունահանման և արտահանման որոշ հարցերի շուրջ:

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները