Ավելին 4 տարի առաջ - 09:12 05-07-2022

Էյֆելյան աշտարակի վարչակազմը հերքել է դրա փլուզման սպառնալիքի մասին լուրերը

Էյֆելյան աշտարակի վիճակը դրա փլուզման սպառնալիքի մասին խոսելու առիթ չի տալիս, գրում է France Press գործակալությունը՝ հղում անելով Էյֆելյան աշտարակի շահագործման ընկերության (SETE) տնօրեն Պատրիկ Բրանկո Ռյուիվոյին։ Նա հավելել է, որ հայտնաբերված թերությունները ծայրահեղ չեն։

Նրա խոսքով, աշտարակի «վիճակը երբեք այնքան լավ չի եղել, որքան հիմա»։ «Այն շարունակում է կանգուն մնալ անթերի մետաղի շնորհիվ»,- մատնանշել է Ռյուիվոն: Կառույցի ներկման ներկայիս՝ 20-րդ արշավը շարունակվում է 2019թ․-ից և նախատեսված է աշտարակը ժանգից պաշտպանելու համար:

«Աշտարակի պատմության մեջ առաջին անգամ մենք մաքրեցինք ներկի բոլոր շերտերը և պարզեցինք, որ երկաթն անթերի է, այն դեպքում, երբ մենք գտնվում էինք ժանգից ամենաշատ տուժած հատվածում»,- պարզաբանել է SETE-ի ներկայացուցիչը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր