Մամուլ 4 տարի առաջ - 09:03 02-07-2022

Քաղաքական ճգնաժամի նոր փուլ՝ խորհրդարանական ճգնաժամ. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․
«Երեկ քպականներն իրենք իրենցով ԱԺ նիստ արեցին, քվեարկեցին և, ըստ այդմ, դադարեցրին Իշխան Սաղաթել յանի և Վահե Հակոբյանի՝ ԱԺ նախագահի տեղակալի և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները: Դրան հաջորդեց Արմեն Գևորգյանի հայտարարությունը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարական ներկայացնելու մասին:
Այնուհետև ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից հրաժարական ներկայացրեց պատգամավոր Թադևոս Ավետիսյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից՝ Հայկ Մամիջանյանը, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից՝ Արթուր Խաչատրյանը։ Մի խոսքով, ընդդիմության պատասխանը չուշացավ, ու փաստացի խորհրդարանական գրեթե բոլոր պաշտոններից նրանք հրաժարվեցին (բացառությամբ Թագուհի Թովմասյանի):
ՔՊ-ն երեկ նշում էր, որ եթե ընդդիմադիր խմբակցությունները սահմանված ժամկետում ԱԺ փոխնախագահի և մշտական հանձնաժողովների նախագահների համար նոր թեկնածուներ չառաջադրեն, դրանք կմնան թափուր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մտադիր չէ լրացնել այդ պաշտոնները: Սակայն հարցն այն է, թե արդյո՞ք նրանք իրավունք ունեն լրացնել, չէ՞ որ, ըստ Դոնթի բանաձևի, դրանց առաջադրման իրավունքը ընդդիմությանն է, և վերջին փոփոխությամբ իշխանականները կարող են առաջադրել միայն հանձնաժողովների փոխնախագահների թեկնածուներ:
Եվ հետո՝ ի՞նչ կլինի, եթե ընդդիմությունն որևէ առաջադրում չանի (ինչը ենթադրելի է՝ հաշվի առնելով հրաժարականները), առավել ևս, որ, «Փաստի» տեղեկություններով, քննարկվում է ընդհանրապես հանձնաժողովների նիստերին չմասնակցելու հարցը: Մեզ հետ զրույցում մի քանի իրավաբաններ ու քաղաքագետներ նշում էին, որ գործ ունենք քաղաքական ճգնաժամի նոր փուլի՝ խորհրդարանական ճգնաժամի հետ, ինչից դուրս գալը քաղաքական մեծամասնության համար չափազանց ծանր է լինելու, եթե ոչ անհնար»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում