Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 23:16 01-07-2022

Կենտրոնի անձնագրային բաժնում մի քանի հոգի դիմում է գրել և դուրս եկել ծանրաբեռնվածության պատճառով

«Այստեղ չէ, այն վերևի քաղմասում ահավոր վիճակ է, չորս հոգի էին աշխատողները, որոնցից երկուսը հիվանդ էին, ստիպված եկա այստեղ՝ հասկանամ ինչ կլինի»,- այս մասին Օragir.news-ի հետ զրույցում ասաց մի քաղաքացի, ով վերջին մի քանի օրերին իր ժամանակն անցկացնում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության շենքի դիմաց հերթերում սպասելիս։

Քաղաքացիները բողոքում են, որ օրը դեռ չլուսացած` արդեն100–ից ավել մարդ հերթի մեջ է: Օրինակ` նոր անձնագրի համար դիմելու դեպքում` մի ամբողջ աշխատանքային օր պետք է աչքի տակ ունենաս: Բայց սա էլ լավագույն դեպքում, եթե մինչեւ աշխատանքային օրվա ավարտն առհասարակ հերթդ հասնի:

«Մարդիկ շատ էին, ամեն մեկը մտնում մի հարց է տալիս, դա էլ դանդաղեցնում է մեր գործը, ամեն մեկը մտնելիս մի հինգ րոպեով հարց պիտի տա, ամեն անգամ շեղում են, մյուս անձնագրայինում հերթը կտրոններով է, բայց դա ավելի է երկարացնում ու տանջալից դարձնում գործընթացը»,- նշեց մեկ այլ քաղաքացի։

«Այստեղ ավելի լավ է, քան կենտրոնի անձնագրայինում, այնտեղ կարող ես մի ամբողջ օր սպասել ու հերթդ չհասնի, Արաբկիրի անձնագրայինում կարող ես երեք օր սպասել, էլի հերթդ չհասնի։ Կենտրոնի անձնագրայինում, ինչքանով որ ես տեղյակ եմ, մի քանի հոգի դիմում է գրել և դուրս եկել ծանրաբեռնվածության պատճառով»,- նշեց մի ուրիշ քաղաքացի։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր