Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 00:04 30-06-2022

Այսպես կոչված՝ այլընտրանքային ճանապարհը համաձայնացվել ու կառուցվել է խիստ գաղտնիության պայմաններում․ Տիգրան Աբրահամյան

«Ուշադրություն դարձրեք այն հանգամանքի վրա, որ այսպես ասած՝ այլընտրանքային ճանապարհը համաձայնեցվել ու կառուցվել է խիստ գաղտնիության պայմաններում»։ Այս մասին այսօր հրավիրված քննարկմանն ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը և այն, ինչ վերաբերում է այդ ճանապարհին, մեր հանրության երևի 1-2 տոկոսն են կարդացել, շատերը անգամ դետալներին ուշադրություն չեն էլ դարձրել։

Այդ կետում սաահմանված չէ, գրված չէ, որ հայկական կողմը կամ ռուսական զորքերը, որ ապահովում են անվտանգությունը, պետք է դուրս գան Բերձորից և գնան Ադրբեջանի թելադրած ու հաստատած նախագծով վայրում տեղակայվելու։

Այդ կետում նշված է, որ կողմերի համաձայնությամբ՝ պետք է հաստատվի նախագիծ մինչև 3 տարի ժամկետում ստեղծվի ճանապարհ ու մնացած գործողություններն իրականացվեն ըստ դրա։

Այսինքն՝ որևէ տեղ գրված չէ, որ Ադրբեջանի կամքով պետք է նախագծվի ու կառուցվի այնպիսի ճանապարհ, որը ենթադրում է շրջանցել Բերձորը, Աղավո և Սուս գյուղերը։ Այսինքն՝ նաև ՀՀ իշխանություններից է կախված, թե ինչպես կհաստատվի այդ նախագիծը, և արդյոք դրա հետևանքով Բերձոր քաղաքը և նշածս 2 գյուղերը չեն հայտնվի ադրբեջանական վերահսկողության տակ»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից