Արտաքին 4 տարի առաջ - 23:08 26-06-2022

Ռուսաստանը դեֆոլտից «5 պակաս». Bloomberg

Ռուսաստանին «ընդամենը ժամեր» են բաժանում իր արտաքին պարտքի դեֆոլտից, ինչը դրամատիկ պահ է այն ֆինանսական պայքարում, որն ԱՄՆ-ը և այլ երկրները մղում են Կրեմլի դեմ՝ Ուկրաինայում պատերազմի պատճառով, հաղորդում է Bloomberg-ը:

Հունիսի 26-ի երեկոյան ավարտվում է պատժամիջոցների պատճառով արգելափակված մոտ 100 մլն դոլար արժողությամբ չվճարված պարտատոմսերի արտոնյալ ժամկետը։ Bloomberg-ը պարզաբանում է, որ պաշտոնական դեֆոլտի հայտարարություն չի լինելու, քանի որ դա սովորաբար հայտարարում են միջազգային վարկանիշային գործակալությունները, սակայն դրանք դադարեցրել են իրենց գործունեությունը Ռուսաստանում։

Հրապարակման հեղինակները կարծում են, որ այս պահին դեֆոլտը խորհրդանշական իրադարձություն է՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանն արդեն «աշխարհի մեծ մասում տնտեսական, ֆինանսական և քաղաքական իզգոյ է»։ Ռուսական պետության համար սա կլինի արտաքին պարտքի առաջին դեֆոլտը 1918 թվականից ի վեր, երբ բոլշևիկները հրաժարվեցին վճարել ցարական ռեժիմի պարտքերը։

Հարցն այն է, թե ինչ կլինի հետո, քանի որ այս անգամ շուկաները կանգնած են անվճարունակ վարկառուի եզակի սցենարի առաջ, որն ունի և՛ ցանկություն, և՛ ռեսուրսներ վճարելու պարտատերերին, բայց չի կարող դա անել պատժամիջոցների պատճառով, նշում է գործակալությունը։

«Դեֆոլտի հայտարարությունը խորհրդանշական իրադարձություն է։ Ռուսաստանի կառավարությունն արդեն կորցրել է դոլարով պարտատոմսեր թողարկելու հնարավորությունը։ Արդեն իսկ Ռուսաստանը չի կարող պարտք վերցնել օտար երկրներից շատերից»,- ասում է Տոկիոյի՝ Nomura հետազոտական ​​ինստիտուտի տնտեսագետ Տակահիդե Կիուտին:

Մայիսի 30-ին ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանն ունի գումար իր սուվերեն պարտքը սպասարկելու համար և պատրաստ է վճարել այն. երկրի դեֆոլտի օբյեկտիվ պատճառներ չկան։ Եվրապարտատոմսերի վճարման նոր սխեմայի հարցը Պեսկովը վերահասցեավորել է ֆինանսների նախարարություն։ Նա ասել է, որ գազի մատակարարումների համար ռուբլով վճարելու նոր մեխանիզմը «ապացուցել է իր հարմարավետությունը վաճառողների և գնորդների համար»։

Ամենից շատ դիտված

13:00 Հարուստ վարկառուներ․ մաստեր–կլաս՝ Սուրեն Պապիկյանից և Ալեն Սիմոնյանից
18:30 Դիլիջանում որդին պարբերաբար ծեծել է մորը․ կինը հիվանդանոցում մահացել է
13:35 Երևանում նորածին է մահացել. ծնողները մեղադրում են Մարգարյան ծննդատան մասնագետներին
14:35 Տարադրամի փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
15:00 Արա Աբրահամյանի որդին լքել է Անաստասիա Ռեշետովային՝ իմանալով, որ նա հղի է մեկ այլ տղամարդուց
16:00 Ամոթ է. կատաղած գնաճի ֆոնին 1000 դրամը ողորմություն է նետված թոշակառուին
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
15:38 Ձերբակալվել է Արթուր Այվազյանը՝ «Մանախը»
19:09 Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ. ՆԳՆ-ն՝ հնչած կրակոցների մասին
18:37 2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքները․ խնայված միջոցները կուղղվեն կենսաթոշակների բարձրացմանը