Արտաքին 4 տարի առաջ - 09:56 12-11-2021

ԱՄՆ-ը զգուշացնում է Եվրոպային, որ Ռուսաստանը կարող է «ներխուժել Ուկրաինա». Bloomberg

ԱՄՆ պաշտոնյաներն իրենց մտահոգությունն են հայտնել ԵՄ գործընկերներին, ասելով, որ Ռուսաստանն իբր կարող է դիտարկել Ուկրաինա «ներխուժման» հնարավորությունը, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

«Գնահատումները հիմնված են տեղեկատվության վրա, որն ԱՄՆ-ը դեռևս չի տրամադրել եվրոպական կառավարություններին: Ընդ որում, դա պետք է տեղի ունենար մինչև կոլեկտիվ պատասխանի վերաբերյալ որևէ որոշում կայացնելը: Ըստ ԱՄՆ վարչակազմի տեսակետներին ծանոթ պաշտոնյաների, (այդ պնդումները) հիմնավորվում են հանրությանը հասանելի ապացույցներով»,- ասվում է հոդվածում։

Հաղորդվում է նաև, որ «Կրեմլին մոտ կանգնած» աղբյուրը հայտնել է, որ Ռուսաստանն այժմ չի պատրաստվում պատերազմել Ուկրաինայի հետ, բայց իբր ցուցադրում է անհրաժեշտության դեպքում ուժ կիրառելու իր պատրաստակամությունը։

Մեկ այլ աղբյուր նշել է, որ հարձակումը քիչ հավանական է:

«Հարձակումը քիչ հավանական է, քանի որ ռուսական զորքերը Կիևում և այլ քաղաքներում կհանդիպեն հասարակական դիմադրության, բայց կա Ուկրաինայի սադրանքներին արձագանքելու պլան»,- ասել է նա:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ