Իրանի հարավ-արևելքում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի աշխատակից է զոհվել:
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ԻՀՊԿ ցամաքային ուժերի Ղոդս ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
«Ռումբ տեղադրելով Սիստան և Բելուջիստան նախանգի տրանսպորտային երթուղիներից մեկում՝ ահաբեկիչները ևս մեկ ահաբեկչական գործողություն են իրականացրել, որի հետևանքով զոհվել է իսլամի ջատագովներից մեկը», – ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ:
Իսլամական Հանրապետության հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգում պարբերաբար բախումներ են տեղի ունենում ուժայինների և զինված խմբավորումների միջև: