Արտաքին 4 տարի առաջ - 21:57 26-06-2022

G7-ի մասնակիցները քննարկել են պատերազմի ընթացքը փոխելու հնարավորությունները

Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, ինչպես սպասվում էր, G7-ի գագաթնաժողովի գլխավոր թեմաներից մեկն էր, որն այսօր բացվեց Գերմանիայում։

Գագաթնաժողովում ամենաշատը քննարկվում է Ուկրաինային աջակցելու հարցը: Ակնկալվում է, որ առաջնորդները Կիևին հետագա ռազմական աջակցություն կխոստանան և նոր պատժամիջոցներ կսահմանեն Մոսկվայի դեմ։

• Հանդիպման հյուրընկալող, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ Ուկրաինայի հարցում արևմտյան առաջնորդների միասնությունը G7-ի հստակ ուղերձն է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

• Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հորդորել է Արևմուտքին շարունակել աջակցել Ուկրաինային և անկեղծ խոստովանել այն հետևանքները, որ աջակցությունը կարող է ունենալ սեփական երկրների համար:

• ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը միասնության կոչ է արել՝ ինչպես G7-ում, այնպես էլ՝ ՆԱՏՕ-ում, ի դեմս ռուսական ներխուժման՝ ասելով, որ Վլադիմիր Պուտինը խաղադրույք է կատարում Արևմուտքի պառակտման վրա, սակայն նա չի կարող հասնել դրան:

• Ջոնսոնն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համակարծիք են, որ Ուկրաինայում հակամարտությունը գտնվում է կրիտիկական փուլում, և կա «պատերազմի ընթացքը շրջելու հնարավորություն»։

• «Մեծ յոթնյակի» երկրները «կիսում են նույն նպատակները՝ փակել ռուսական ռազմական մեքենայի թթվածինը, միաժամանակ հոգ տանելով մեր տնտեսության մասին», - ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Կանադան և Ճապոնիան կարգելեն ռուսական ոսկու ներկրումը, որպեսզի խաթարեն պատերազմը ֆինանսավորելու Մոսկվայի հնարավորությունները, և Բայդենն առաջարկել է G7-ի մյուս անդամներին՝ Ֆրանսիային, Գերմանիային և Իտալիային, հետևել այդ օրինակին:

Ամենից շատ դիտված

13:00 Հարուստ վարկառուներ․ մաստեր–կլաս՝ Սուրեն Պապիկյանից և Ալեն Սիմոնյանից
18:30 Դիլիջանում որդին պարբերաբար ծեծել է մորը․ կինը հիվանդանոցում մահացել է
13:35 Երևանում նորածին է մահացել. ծնողները մեղադրում են Մարգարյան ծննդատան մասնագետներին
14:35 Տարադրամի փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
15:00 Արա Աբրահամյանի որդին լքել է Անաստասիա Ռեշետովային՝ իմանալով, որ նա հղի է մեկ այլ տղամարդուց
16:00 Ամոթ է. կատաղած գնաճի ֆոնին 1000 դրամը ողորմություն է նետված թոշակառուին
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
15:38 Ձերբակալվել է Արթուր Այվազյանը՝ «Մանախը»
19:09 Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ. ՆԳՆ-ն՝ հնչած կրակոցների մասին
18:37 2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքները․ խնայված միջոցները կուղղվեն կենսաթոշակների բարձրացմանը