Բրիտանական և ԱՄՆ արտաքին հետախուզական ծառայությունների ղեկավարները հայտարարել են, որ Ուկրաինայի անսպասելի ներխուժումը Ռուսաստան նշանակալի ձեռքբերում էր, որը կարող է փոխել պատերազմի ընթացքը։ Փոխանցում է
Azatutyun-ը։
Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի խոսքով՝ օգոստոսին Կիևի հարձակումը՝ Կուրսկի շրջանում տարածքներ գրավելու համար, համարձակ քայլ էր ուկրաինացիների կողմից՝ «փորձելու փոխել խաղը»:
Նա ասել է, որ հարձակումը «պատերազմը սովորական ռուսաստանցիների տուն բերեց»:
Լոնդոնում կայացած համատեղ հանրային միջոցառման ժամանակ Մուրի հետ խոսելիս ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բըրնսն ընդգծել է, որ այդ հարձակումը «զգալի ձեռքբերում» էր, որը բացահայտեց ռուսական բանակի խոցելիությունը:
Բըրնսը նաև ասել է, որ Արևմուտքը պետք է «հասկանա» էսկալացիայի վտանգը, բայց չվախենա ռուսական սպառնալիքից:
Մեկ ամիս է, ինչ ուկրաինական բանակը ներխուժել է Ռուսաստան։