Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ավելին 4 տարի առաջ - 23:04 23-06-2022

Երեխան հիվանդանոցում է հայտնվել է TikTok-ի՝ դեզոդորանտով հայտնի տեսանյութը կրկնելուց հետո


Անգլիայում աշակերտուհին հայտնվել է հիվանդանոցում՝ կրկնելով TikTok-ի՝ դեզոդորանտով հայտնի տեսանյութը, գրում է Daily Star-ը։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ 10-ամյա աղջիկը ընկերուհու տանն է գիշերել, և երեխաների մոտ միտք է ծագել կրկնել TikTok-ում տեսած դեզոդորանտի հայտնի տեսանյութը։ Տեսանյութի էությունը հետևյալն է․ դեզոդորանտը մոտ տարածությունից շիթով ցողում են մաշկին՝ հնարավորինս երկար դիմանալով։

Ինչպես բացատրել է աշակերտուհին, նա 10 վայրկյան դեզոդորանտը շիթով ցողել է իր դաստակի վրա, դա բավական է եղել, որպեսզի մաշկը վնասվեր: Հաջորդ օրը ընտանիքը տուժածին տեղափոխել է հիվանդանոց։ Բժիշկները, զննելով հիվանդին, հայտնել են, որ վերքը կլավանա մոտ երկու տարվա ընթացքում, բացի այդ, կարող է պլաստիկ վիրահատություն պահանջվել։

«Ես չէի կարողանում հավատալ, երբ տեսա նրա ձեռքերը, չգիտեի՝ ծիծաղե՞մ, թե՞ լաց լինեմ», - պատմել է տուժածի մայրը։

Ամենից շատ դիտված