Ներքին 4 տարի առաջ - 11:42 23-06-2022

Զինվորի հասանելիքը` վաճառքում. Էդգար Ղազարյանը լուսանկար է հրապարակել

Զինվորի հասանելիքը` վաճառքում. եթե որևէ խանութ ներկայացնում է նման առաջարկ, նշանակում է, որ գոյություն ունի նաև դրա պահանջարկ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը:

Նա նաեւ նշել է. «Այդ ապրանքների գնորդը կարող են լինել միայն նորակոչիկների և զինծառայողների ծնողները։ Սրանից լավ ապացույց գոյություն չունի, թե ինչ է կատարվում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ չունեցող, Նիկոլ Փաշինյանի և Սուրեն Պապիկյանի կողմից ղեկավարվող բանակում։

Փաստորեն, Ալիևը սրանց արգելել է ոչ միայն սպառազինություններ ձեռք բերել, այլև զինվորների համար ներքնաշորեր, սննդի և հիգիենայի պարագաներ։ Ու սա կատարվում է այն իշխանության օրոք, ովքեր, Գագիկ Մելքոնյանի կողքը նստած, մինչև հիմա ճղճղում ու ծղրտում են զինվորից գողացած «տռուսիկներից» ու «տուշոնկաներից»»։

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:40 Մանրամասներ՝ հրшզենային վնшսվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
08:48 Օգոստոսին Ուկրաինայի օդային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 20 ռուս սպա
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
08:22 Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ․ «Հրապարակ»
13:15 Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ները ու բեռնատար «Գազել»-ը