Եթե ունեք թեկնածու, բայց չեք առաջադրում, ուրեմն դուք նիկոլական եք․ Էդգար Ղազարյանը՝ ընդդիմությանը
copy image url

Եթե ունեք թեկնածու, բայց չեք առաջադրում, ուրեմն դուք նիկոլական եք․ Էդգար Ղազարյանը՝ ընդդիմությանը

Ներքին 3 տարի առաջ - 12:29 05-02-2022

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը խորհրդարանական ընդդիմությանը նախագահի թեկնածուի անուններ է տվել, ապա նաև ասել, որ ինքն էլ է պատրաստակամ լինել թիկանծու, որ հետո ընդդիմությունը չասի, թե մարդ չգտանք կամ չհամաձայնեցին։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց Էդգար Ղազարյանը․

«Իմ մոտեցումը այն է եղել, որ անպայման ընդդիմությունը թեկնածու առաջադրի։ Ես ասել եմ, որ ձեր շարքերում, կողմնակիցների, աջակիցների շրջանում հարյուրավոր մարդիկ կան, որոնք կարող են ձեր կողմից առաջադրվել, դուք գնացեք, քննարկեք, մեկին առաջադրեք։ Եթե ոչ մեկին չգտնեք, ու հետագայում էլ ասեք՝ դե գիտեք ինչ, մարդ չգտանք, ոչ մեկը չուզեց և այլն, ապա իմացեք, որ ինձ էլ կարող եք առաջադրել, որպեսզի այդ բացատրությունը չլինի, որ մարդ չկա, ես կամ։ Այսինքն՝ եթե ոչ մեկ չուզի, ես ուզում եմ։ Ես չեմ ասում, որ ես ամենալավ թեկնածուն եմ»։

Ղազարյանին հարցրինք՝ Արա Սահակյանը, իր կարծիքով, հարմար մրցակից է Վահագն Խաչատրյանին․ «Արա Սահակյանը անհամեմատ ավելի լավ թեկնածու է։ Ես իրենց նույնիսկ անուններ եմ առաջարկել, օրինակ՝ Վազգեն Մանուկյան, Դավիթ Հարությունյան, Արմեն Աշոտյան և այլն։ Ասում եմ՝ առաջադրե՛ք, շատ մարդիկ կան։ Եթե մանավանդ ասում եք, որ հավանականությունը քիչ է, որ ընտրվի, բայց պայքարի հնարավորությունն էլ հո մե՞ծ է։ Ես հաշվարկ էի արել, որ մեր Ազգային ժողովի կանոնակարգը առաջին փուլով քննարկման համար նախատեսում է 900 րոպե ժամանակ՝ ընդդիմության օգտագործելու համար, դա անում է մոտավորապես 16 ժամ։

Օրինակ՝ թեկնածուի առաջադրման համար ելույթի հնարավորություն՝ 15 րոպե, թեկնածուի ելույթ՝ 1 ժամ, հարցեր թեկնածուին, այսինքն՝ եթե ԱԺ-ի բոլոր 35 ընդդիմադիր պատգամավորները 2 թեկնածուներին անխտիր հարց տան, ամեն հարցի համար 2 րոպե հնարավորություն ունեն, դա եղա՞վ 75 րոպե, ամեն հարցին պատասխանելու հնարավորություն ունի նախագահի թեկնածուն, մենակ եթե ընդդիմության թեկնածուն պատասխանի, մի քանի ժամ միայն իր պատասխանն է լինելու։ Դրանից հետո գալիս են ելույթները, ամեն պատգամավոր 10 րոպե ելույթի հնարավորություն ունի, 35 հոգի են, անում է 350 րոպե։ Ամփոփիչ ելույթի հնարավորություն թեկնածուն ունի 30 րոպե։

Հիմա ես իրենց ասում եմ՝ ինչո՞ւ չեք ուզում այդ հնարավորությունը օգտագործել։ Բացի այդ, այսօր թեկնածությունը առաջադրվում է, 20 օր հետո ԱԺ-ում քվեարկությունը սկսվում է, ինքը 20 օր համարվում է նախագահի պաշտոնապես գրանցված թեկնածու, կարո՞ղ է գնալ Արցախ, կարո՞ղ է հանդիպել կաթողիոսին, կարո՞ղ է հանիդպել մտավորականներին, կարո՞ղ է մարզային այցելություններ ունենալ, ուսուցիչների հանդիպի, երիտասարդների, գիտնականների հանդիպի, կարո՞ղ է մամուլի ասուլիսներ հրավիրել, դեսպանների, լրագրողների հետ հանդիպել, իրավաբանների հետ հանդիպել։ Բա դա հասարակական ակտիվություն չի՞ առաջացնելու, հասարակական տրամադրություններում փոփոխություններ չի առաջացնելու, բա ինչո՞ւ չեք ուզում դա անել, բա ինչո՞ւ եք ընդդիմություն, բա սրանից լավ առիթ։ Ես դա եմ իրենց ասել։ Մանավանդ որ իրենց թեկնածուն վահագն Խաչատրյանն է, դրան համարժեք երևի մի 4 հազար հոգի իրենց շարքերում պիտի լինի, եթե չունեն, շատ վատ է, եթե ունեն, բայց չեն առաջադրում, ուրեմն նիկոլական են, օգնում են, որ ՔՊ-ն իր թեկնածուին հեշտ անցկացնի։

Դե պատկերացրեք՝ Հանրային հեռուստաընկերությունը հրավիրելու է դեբատների, մարզային այցելությունների ժամանակ ֆրակցիայից թող 3-4 հոգի հետը լինի, դուք էլ ձեր ասելիքը ասեք։ Ինչո՞ւ չեք աշխատում, ասում էիք՝ որ ընտրվենք, կգնանք պառլամենտի լիազորությունները կօգտագործենք պայքարի համար։ Ասում են՝ չեն ընտրի, բայց ինչո՞ւ չեն ընտրի, դուք պատկերացնո՞ւմ եք, որ Նիկոլը ձեզ պես մտածեր․ 2018 թվականին խորհրդարանի մեծամասնությունը ՀՀԿ-ն էր, Նիկոլն ասեր, որ ես հիմա առաջադրվեմ վարչապետի թեկնածու, ինձ չեն ընտրի, բայց առաջադրվեց, ընտրեցին, բա դուք էլ առաջադրեք, գնացեք, հետները աշխատեք, հատիկ-հատիկ կանչեք ՔՊ խմբակցության պատգամավորներին, ասեք՝ «վերջը դուք սրանից պիտի պրծնե՞ք, թե՞ չէ, բա սրանից լավ առիթ կա՞ ձեզ համար, գաղտնի քվեարկություն է, գնացեք, քվեարկեք»։

Ուրախացել էին, որ Ֆելիքս Ցոլակյանը 2018 թվականին Նիկոլին ընտրեց, մեծարում էին, չէ՞, դե թող գնան Ֆելիքս Ցոլակյանի քայլը հիմա իրենք անեն։ Բա աշխատեք հետները, դուք ասում եք՝ մենք ընդդիմություն ենք, բա ո՞նց եք ընդդիմություն, պարարտ հող եք ստեղծում, որ ինքն ինչ ուզի անի՞։ Ասում է՝ կլեգիտիմացնենք իրենց գործունեությունը, որ առաջադրենք, ասում եմ՝ երբ Իշխան Սաղաթելյանին առաջադրեցիք ԱԺ փոխնախագահի պաշտոնում, չլեգիտիմացրի՞ք իրենց, եթե ՔՊ-ից ձայն չտային, Իշխան Սաղաթելյանը կընտրվե՞ր փոխխոսնակ, կամ խորհրդարան մտնելով, կամ ընտրություններին մասնակցելով։

Արմեն Գևորգյանին ու Վահե Հակոբյանին դուք եք, չէ՞, առաջադրել հանձնաժողովի նախագահի պաշտոնում, իրենք էլ ընտրվել են, Արթուր Ղազինյանին 15 անգամ առաջադրել եք Անդրանիկ Քոչարյանի տեղակալ, այսինքն՝ Ղաիզնյանին պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ նշանակելը ձեզ համար ավելի կարևոր ա, քան Հանրապետության նախագահի թեկնածու ունենալը այն դեպքում, երբ վստահ գիտեք, որ Ղազինյանին չեն ընտրելու։ Հայտարարում էին՝ ուրիշին առաջադրեք կընտրենք, Արթուր Ղազինյանին չենք ընտրելու։ Բա երբ առաջադրում էինք, չէի՞ք լեգիտիմացնում, նրանց հետ դիսկուսիայի չէի՞ք մտնում , սա ի՞նչ բացատրություն է»,- ասաց Ղազրայանը։

Նրան հարցրինք նաև, թե, իր կարծիքով, ինչո՞ւ է ընդդիմությունը նման կեցվածք ընդունել, կարծես արդեն հոգնել են, էլ հավես չունեն․

«Իրենք արդեն ընդդիմություն չեն, ի՞նչ ընդդիմություն։ Աչքիս՝ սրանց դուր է գալիս այս վիճակը, երևի մտածում են, որ հիմա իրենք գան իշխանության, կարող է այս անպատասխանատու որոշումների պատասխանատվությունը մնալ իրենց վրա, իրենք էլ ասում են՝ լավ, թող մնա, ինքը թող անի այս ամենը, մենք հետո կգանք։ Գուցե այսպես են մտածում։ Կարող է՝ խանդ կա, մտածում են, որ եթե Արա Սահակյանը դառնա նախագահի թեկնածու, նրա ռեյտինգը բարձրանա, սկսի աշխատել, հանրային տրամադրությունները հօգուտ իրեն փոխվեն, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի դերը կնվազի։ Փաստացի ստացվում է, որ իրենք դաշտը փակել են, իրենք գործողություն չեն անում, ուրիշին էլ թույլ չեն տալիս, որ մտնի այդ դաշտ։ Հասարակական դաշտում սպասումները իրենցից է, չէ՞, իրենք էլ գործողություն չեն անում»,- պատասխանեց Ղազարյանը։

Ամենից շատ դիտված

16:23 3 երեխայի հայր էր, պոստերից նոր էր վերադարձել. նոր մանրամասններ՝ Արմավիրի ողբերգական վթարից
11:27 Սպիտակում 17-ամյա տղային սպանել են 20-ամյա երիտասարդի կնոջը երկար նայելու պատճառով. մանրամասներ
15:48 Mercedes GLE-ն Չայնիի ոլորաններում, մոտ 100 մետր գլորվելով, հայտնվել է ձորում. վարորդի ու ուղևորի կյանքը հաջողվել է փրկել․ shamshyan.com
18:44 Սարիկը եթե ըդքան ազնիվ է, ընչի՞ է ընկել ու ձեն կհավաքե. գյումրեցի
11:13 Խոշտանգման ենթարկված Տիգրանը երկկողմանի ծնողազուրկ է, մայրը՝ մահացած, իսկ հայրն ու եղբայրը՝ զոհված
17:49 Արագածոտնի մարզում 36-ամյա վարորդը «Volkswagen ID6»-ով գլխիվայր շրջվել է. shamshyan.com
09:13 Ողբերգական ավտովթար՝ Էջմիածին-Աղավնատուն ավտոճանապարհին․ կա 1 զոհ
08:20 Ալիևը պահանջում է Տիգրանաշենը և այլ տարածքներ․ Հրապարակ
15:23 Ասում են՝ դուրս եկեք կամ 400 մլն հավաքեք․ զոհվածների ընտանիքներին հատկացված շենքը հանվել է աճուրդի
13:52 Վերջին անգամ նրա տարբերվող ձայնը լսեցի փետրվարի 14-ին, այնքան լիահույս էի, որ ապաքինվելու է