Մամուլ 3 տարի առաջ - 08:29 27-04-2023

Նախագահներ ունեք, վարչապետներ ունեք` զանգեք, իրենց Արցախի մասին հարցրեք. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Չնայած Արցախի շուրջ օղակը գնալով սեղմվում է, եւ Արցախը կանգնած է լինել-չլինելու խնդրի առջեւ, սակայն պետական որոշ այրեր կարծում են, որ ստեղծված իրավիճակի մասին կարծիք հայտնելը կնշանակի խառնվել քաղաքականությանը։
Երեկ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին վրդովվեցրեց մեր զանգը: Նա ասաց, թե հեռախոսով հարցերի չի պատասխանում, գրավոր հարցերի մասին էլ ասաց․ «Դուք տեսնում եք, որ ես քաղաքական դաշտում չկամ, հիմա ի՞նչ` ուզում եք դո՞ւք լինեք առաջինը»։

Դիտարկմանը, որ Արցախի գոյության հարցն է դրված, դա չի ենթադրում քաղաքականության մեջ լինել, ասաց․ «Հիմա դուք հարցաքննելո՞ւ եք ինձ, ես չեմ հասկանում։ Սա անընդունելի է, երբ անծանոթ լրագրող զանգում է, դուք որտեղի՞ց գիտեք իմ համարը»: Ինչո՞ւ` պետական գաղտնի՞ք է։ «Հա, իմ համարը պետական գաղտնիք է, ես չեմ սիրում, երբ անծանոթ մարդիկ ինձ զանգում եւ հարցեր են տալիս ․․․ Նախագահներ ունեք, վարչապետներ ունեք` զանգեք, իրենց Արցախի մասին հարցրեք... Զանգեք Արցախի իշխանություններին։ Այն, ինչ ես անում եմ, չեմ ուզում հանրայնացնել։ Աշխատում ենք այստեղ, փորձում ենք մի բան փոխել, բայց ես չէի ուզենա մեկնաբանություններ տալ այդ հարցերի շուրջ»։ Հասկանալի է, որ այս մարդկանց համար առավել կարեւոր է իրենց կուտակած ահռելի ունեցվածքը, որը չեն ուզում հարվածի տակ դնել` գործող իշխանությունների հասցեին քաղաքական հայտարարություններ անելով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը