Ներքին 10 ամիս առաջ - 21:09 14-10-2025

Ինքնամրցույթ` Երևանի քաղաքապետարանից. զանգեք, որ չգժվեք

Երևանի քաղաքապետարանը 16.7 մլն դրամ է հատկացրել ՀԿ-ին, որի ղեկավարն է նույն վարչության պետը, որը վերահսկում է ՀԿ-ի աշխատանքը։

Երևանի քաղաքապետարանը «Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնություն» ՀԿ-ի հետ միասին իրականացրել է «Հուզական աջակցության թեժ գիծ» ծրագիրը, որի համար տրամադրել է 16 միլիոն 700 հազար դրամ։

Հուզական աջակցության թեժ գծին կարող է դիմել յուրաքանչյուր ոք, ով հայտնվել է հոգեհուզական ճգնաժամի, դժվարությունների կամ մտահոգիչ իրավիճակների մեջ՝ անկախ սեռից, բնակության վայրից կամ սոցիալական կարգավիճակից։

Ծառայությունը հասանելի է Հայաստանի ողջ տարածքում, տրամադրվում է անվճար, գաղտնի և իրականացվում է վերապատրաստված մասնագետների ու կամավորների կողմից։

Ցանկացողները կարող են զանգահարել 0800 00 900 հեռախոսահամարով, երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00–18:00-ն:

Երկու ընկերների՝ Հայաստանում հոգեկան առողջության զարգացմանն ուղղված հանրային իրազեկում իրականացնելու նպատակով ստեղծված «Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնություն» ՀԿ-ն սկսել է գործել 2022 թ. օգոստոսից, և այդ ընկերներից մեկը նաև Երևան քաղաքի Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետն է։

Այսինքն՝ Երևանի քաղաքապետարանը հատկացրել է 16 միլիոն 700 հազար դրամ մի կառույցի, որի ղեկավարը հենց այն նույն մարդն է, որը պետք է վերահսկի իր իսկ ՀԿ-ի կողմից իրականացվող աշխատանքները։ Հավելենք նաև, որ գումարը տրվել է Գևորգ Ղարիբյանին առանց մրցույթի։

Ի՞նչ մեխանիզմով է որոշվել, որ հենց այս ՀԿ-ն պետք է իրականացնի ծրագիրը։ Ինչու՞ չեն տեղեկացվել այլ ՀԿ-ներ, որոնք նույնպես հոգեկան առողջության ոլորտում աշխատում են տարիներով։ Արդյո՞ք սա շահերի բախում է։ Ինչու՞ է բյուջետային գումարների բաշխման այս գործընթացը նման փակ դռների հետևում իրականացվել։ Եվ ինչու՞ է հենց Գևորգ Ղարիբյանի ղեկավարած ՀԿ-ն ստանում ֆինանսավորումը։ Այս հարցերը մնում են օդում կախված։

Իսկ կարիքի գնահատման մեթոդաբանության վերաբերյալ, ըստ երևույթին, կիրառվել է հետևյալ մոտեցումը՝ իշխանությանը լսելուց հետո քաղաքացիների մոտ սկսել են նկատվել հուզական ֆոնի խանգարումներ, և արդյունքում որոշել են բուժել հետևանքը, ոչ թե պատճառը։



Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում