Երևան +11°
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 23:38 18-06-2022

Կադիրովը ՀԱՊԿ երկրներից պահանջել է «իրենց խոսքն ասել» ուկրաինական պատերազմի մասին

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը մեղադրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների ղեկավարներին Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ միասնական դիրքորոշման բացակայության մեջ։

«ՀԱՊԿ անդամներ, ինչո՞ւ եք լռում, ինչո՞ւ չեք խոսում ձեր հարևանների մասին... Ինչո՞ւ դիրքորոշում չունեք մեր նախնիներին սպանած բանդերականների, նացիստների ու ֆաշիստների դեմ, չէ՞ որ մենք միասին կռվել ենք Բանդերայի դեմ։ Իսկ հիմա, կարծես ոչինչ չի եղել, վախենալով Ամերիկայի և Եվրոպայի պատժամիջոցներից, բոլորդ լռում են»,- վրդովված ասել է Կադիրովը։

Չեչնիայի ղեկավարը կոչ է արել ՀԱՊԿ երկրների ղեկավարներին միավորվել և «իրենց խոսքն ասել», քանի դեռ ուշ չէ։ «Եթե կա պետություն, եթե կա դաշնակից, նա պետք է որոշի և անի իր քայլը։ Երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ էր, Պուտինն առանցքային դեր խաղաց: Երբ Ղազախստանը սկսեց կորցնել ինքնիշխանությունը, ո՞վ օգնեց։ Ռուսաստանը: Իսկ երբ Ռուսաստանին դա պետք է, բոլորդ լռում եք՝ վախենում եք պատժամիջոցներից…»,- հավելել է նա։