Արտաքին 4 տարի առաջ - 13:09 14-06-2022

Սիրիայի խորհրդարանում նիստ է հրավիրվել Թուրքիայից սպասվող ռազմական օպերացիայի թեմայով

Սիրիայի խորհրդարանում նիստ է հրավիրվել կապված Սիրիայում Թուրքիայի հնարավոր ռազմական գործողության վերաբերյալ քուրդ զինյալների դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ, գրում է ermenihaber-ը:

Նիստից հետո հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիայի զավթողական գործողությունների նպատակն է փոխել Սիրիայի հյուսիսի ժողովրդագրական պատկերը:

Նշվել է, որ Թուրքիան տարածաշրջանում սեփական նպատակներին հասնելու համար հաճախ է օգտագործում միգրացիայի գործընթացը, որը հակասում է ՄԱԿ-ի դրույթներին:

Դատապարտելով Թուրքիայի անօրինական ծրագրերը՝ խորհրդարանի հայտարարության մեջ նշվում է, որ Սիրիան ունի բոլոր իրավունքները պաշտպանելու իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:

Բացի այդ խորհրդարանը դատապարտել է Թուրքիայի վերջին հարձակումները, որոնց հետևանքով բազմաթիվ անմեղ մարդիկ են զոհվել:

Աղբյուրի տեղեկություններով՝ վերջերս ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվամիջոցին տված հարցազրույցում Սիրիայի նախագահ Բաշար Ասադը նշել էր, որ Դամասկոսը կդիմադրի թուրքական բոլոր հարձակումներին:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Էրդողանը մեկնարկելիք ռազմական գործողության վերաբերյալ ասել էր հետևյալը. «Առաջիկայում մենք կսկսենք նոր քայլեր ձեռնարկել մեր հարավային սահմանների երկայնքով 30 կմ խորությամբ կիսատ մնացած հատվածներում անվտանգություն գոտիներ ստեղծելու համար»։

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն հայտնել են, որ Թուրքիայի հնարավոր ռազմական գործողությունը Սիրիայում կարող է հանգեցնել բացասական հետևանքների:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր

Ձեզ գուցե հետաքրքրի