Երևան +25°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:35 13-06-2022

Հովհաննես Մանուկյանը դադարեցնում է գործունեությունը՝ որպես ArmDaily կայքի սեփականատեր

ArmDaily կայքի հիմնադիր, արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանն իր ֆեյբուքյան էջում գրել էր, որ հանգամանքների բերումով դադարեցնում է իր իրավասությունները՝ որպես լրատվական գործակալության հիմնադիր և սեփականատեր. «Շնորհակալություն եմ հայտնում խմբագրակազմին շուրջ 4 տարի հայկական լրատվական դաշտում իր ուրույն տեղը զբաղեցրած լրատվամիջոցի ստեղծման և կայացման գործում հոգի, ջանք, նյարդեր ու ժամանակ ներդնելու համար»,- գրել էր Մանուկյանը։

Գրառման մեկնաբանություններում մի օգտատեր հարցրել էր, թե արդյո՞ք ճիշտ է այն լուրը, որ «Սասնա ծռեր»-ի Ժիրայր Սեֆիլյանը գնել է կայքը։ Սակայն Մանուկյանը մեկնաբանությունը ջնջել է։

Հիշեցնենք, որ մամուլում շաբաթներ առաջ լուրեր տարածվեցին, որ «Սասնա ծռեր» կուսակցությոան անդամ Ժիրայր Սեֆիլյանը գնել է կայքը 300 հազար դոլարով, որի պատճառով էլ գլխավոր խմբագրի գլխավորությամբ խմբագրակազմի կեսը հեռանում է։

Մանուկյանին մեր զանգերն այդպես էլ անպատասխան մնացին։