Ներքին 4 տարի առաջ - 19:32 10-06-2022

Արցախի կառավարությունում նշվել է Սոցիալական աշխատողի օրը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 10-ին Սոցիալական աշխատողի օրվա առթիվ ընդունել է համակարգի մի խումբ աշխատակիցների՝ ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանի գլխավորությամբ, և շնորհավորել մասնագիտական տոնի կապակցությամբ:

«Սոցիալական աշխատողը մեր օրերում ոչ միայն իր մասնագիտական պարտականություններն է կատարում, այլև՝ հանրային ու արժեքային նշանակության աշխատանք: Շնորհավորում եմ և բեղուն աշխատանքային գործունեություն մաղթում ձեզ՝ համոզմունքով, որ սրտացավ ու մասնագիտական բարձր որակներով շարունակելու եք ձեր նպաստը բերել Արցախում սոցիալական համերաշխության ապահովմանն ու սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացմանը»,- շնորհավորանքի խոսքում ասել է Արտակ Բեգլարյանը:

Սոցիալական պաշտպանության ոլորտում ներդրած ավանդի և մասնագիտական տոնի կապակցությամբ համակարգի մի խումբ երախտավորներ պարգևատրվել են «Երախտագիտություն» մեդալով, ԱՀ պետական նախարարի պատվոգրով և ԱՀ սոցիալական զարգացման ու միգրացիայի նախարարության խրախուսանքի միջոցներով:

Ամենից շատ դիտված

19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան