Ներքին 4 տարի առաջ - 17:31 09-06-2022

Ինչ «խոստովանական» ցուցմունք է տվել Դոն Պիպոյի գործով մեղադրյալը

Քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի վերաբերյալ քրեական գործով նոր զարգացումներ են եղել, մասնավորապես` քրեական գործով երեք մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է, մնացած 7֊ի մասով շարունակվում է։ Ըստ նախաքննական մարմնի` Դոն Պիպոն նրա կնոջ ազգականի հետ Վաղարշապատ քաղաքում «ստեղծել և ղեկավարել են հանցավոր համագործակցություն, որի կազմում մասնակցություն ունենալու և կազմակերպված հանցագործություններ կատարելու նպատակով հավաքագրել են մտերիմներին։ Իրենց հանցավոր գործունեությունը քողարկելու և կատարված գործողություններին օրինական բնույթ հաղորդելու նպատակով հիմնել են իբրև պահնորդական ծառայություններ մատուցող ՍՊ ընկերություն և աշխատանքի անցնելու պատրվակով անձամբ և իրենց մտերիմների միջոցով տարբեր անձանց առաջարկել են որպես պահնորդ աշխատանքի անցնել նշված ընկերությունում՝ նախապատվությունը տալով մարզիկներին: Քրեական գործով հիմնավորվել է, որ հավաքագրված մասնակիցները, որոնց թվում նաև «Սենսեյ Արթուր» մականվամբ հայտնի Ա.Հ.-ն է, Վաղարշապատ քաղաքի գյուղատնտեսական շուկայում փաստացի տնօրինչական լիազորություններով օժտված անձը և պահնորդական ծառայություններ մատուցող Վ.Գ.-ն, ինչպես նաև այլ անձինք, ընդգրկվել և մասնակցել են ստեղծված հանցավոր համագործակցությանը, անվերապահորեն կատարել են հանցավոր համագործակցության ղեկավարների ցուցումներն ու հրահանգները, այդ թվում՝ ծանր և առանձնապես հանցագործություններ կատարելու»։

Արթուր Ասատրյանի փաստաբանը Oragir.news-ին ասաց, որ վարույթն իրականացնող մարմինը մեղադրանքի հանգամանքներին հակասող հաղորդագրություն է տարածել՝ վերջին տարիներին ընդունված՝ հասարակության ականջները շոյելու ոճով։ «Հետո գուցե անդրադառնամ բոլոր մանրամասներով, հատկապես երբ իրենք նախաքննության գաղտնիքը, անձի անմեղության կանխավարկածը մի կողմ են շպրտել»,- եզրափակեց Ասլանյանը։

Մեր տեղեկություններով` գործով որևէ ցուցմունք չկա Պիպոյի դեմ, կա մի մեղադրյալի ցուցմունք, որն իրավապահներն ընդունել են իբրև խոստովական ցուցմունք։ Մինչդեռ այդ մեղադրյալն ասել է, որ իրենք միայն Պիպոյի անվտանգությունն են ապահովել, իրենք թիկնապահներ են եղել, քանի որ ասել են, որ Պիպոյին ուզում են ոմանք սպանել, ու այդ ոմանց անունն է տալիս, ասում է, որ որևէ մեկին վնասելու հանձնարարություն չեն ունեցել։

Նշենք, որ Արթուր Ասատրյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ ՔՕ 223-րդ հոդվածի 1-ին (հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ ղեկավարելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հարուցված քրեական գործով։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն