Ուղիղ եթեր

Հայերեն կարդալ չգիտեմ, 6-ամյա կրթություն ունեմ․ Պեմզաշենի սպանության գործով մեղադրյալը՝ դատարանում

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:52 09-11-2023
Մեկնարկել է Պեմզաշենում մոր և երկու երեխայի սահմռկեցուցիչ սպանության գործով առաջին դատական նիստը։ Մեղադրյալի աթոռին երկու անձ է՝ Արկադի Բարսեղյանն ու Վրույր Բարսեղյանը։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը մեղադրյալ Վրույր Բարսեյանից հետաքրքրվեց` արդյո՞ք տիրապետում է հայերն բանավոր և գրավոր խոսքին։ «Ո՛չ, գրավոր լեզվին չեմ տիրապետում․ 6-ամյա կրթություն ունեմ», - ասաց նա։

Վրույր Բարսեյանն ասաց, որ ամուսնացած է, իր խնամքին ունի․ 3 երեխա՝ 4, 6 և 1 տարեկան, մայրը և կինը։ Մեղադրյալն ասաց, որ նախկինում դատապարված չի եղել։ Թե ինչո՞վ է զբաղվել՝ նշեց, որ գյուղի մեջ ինչ գործ, որ ասել են՝ արել է։

Հարցին, թե դատարանի կողմից ուղարկված իր իրավունքների մասին հուշաթերթիկը և որոշումը վարույթ ընդունելու մասին ստացե՞լ է, պատասխանեց՝ այո՛, բայց չի կարդացել։ «Հայերեն տառերին լավ չեմ տիրապետում», - ասաց նա։

Մյուս մեղադրյալ Արկադի Բարսեղյանը հայտարարեց՝ ամուսնացած է, խնամքին հինգ տարեկան որդին է, հայրը, մայրը, եղբայրը։ Նախկին դատապարտված չի եղել, հիմնականում մեկնել է արտագնա աշխատանքի։
Նրա նոր ներգրավված պպաշտպանը հայտարարեց՝ ծանոթ է գործի նյութերին, կարող են նիստը շարունակել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
22:16 Արարատ Միրզոյանի կինը պաշտոն է ստացել
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
22:43 Արտակարգ դեպք՝ Երևանում․ հիվանդանոց է տեղափոխվել դանակահարված 22-ամյա երիտասարդ
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
21:36 Խոշոր հրդեհ՝ Երևան-Սևան ավտոճանապարհին գործող հայտնի «Աղբյուր» հացատանը
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
20:55 Բաքվում այսօր հարցաքննվել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը
18:00 Ճիշտ են անում, որ 150 դրամը չեն վճարում, 100-ը լրիվ հերիք էր․ հարցում