Ներքին 4 տարի առաջ - 14:35 06-06-2022

Մանիպուլյացիան, որ կատարվեց իմ գրառման վերաբերյալ, փաստում է, որ իմ ունեցած տեղեկությունը ստույգ է․ Ագնեսա Խամոյան

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանի խոսքերը մանիպուլացվել ու հակառակ են ներկայացվել։ Ագնեսա Խամոյանը, հիշեցնենք, գրել էր․ «Իմ տեղեկություններով՝ Նիկոլը որոշում է կայացրել Վոլոդինի եւ Լավրովի այցերի կապակցությամբ ոստիկանական ուժերով հանել Ֆրանսիայի հրապարակի վրանները։ Նիկո՛լ, հասկացի՛ր, վրան Ֆրանսիայի հրապարակում կլինի, թե ոչ, քաղաքական ճգնաժամը երկրում խորանում է ու խորանում, ելքը լինելու է քո հրաժարականը»։


Այս կապակցությամբ տարբեր անձինք, այդ թվում՝ նաև Դանիել Իոաննիսյանը, հակառակ կերպ էին մեկնաբանել Խամոյանի խոսքերը, թե իբր ընդդիմությունն է պատրաստվում Լավրովի և Վոլոդինի այցերի կապակցությամբ՝ ազատել Ֆրանսիայի հրապարակը։ «Եթե այս մարդիկ Լավրովի ու Վոլոդինի համար պատրաստ են Ֆրանսիայի հրապարակը բացել, ապա վախենում եմ պատկերացնել՝ ի՞նչն են պատրաստ բացել Պուտինի համար»,- գրել է Իոաննիսյանը, ինչից հետո սոցցանցում տարբեր օգտատերեր սկսել են տարածել այս միտքը։

Oragir.news-ի հետ զրույցում Խամոյանն ասաց, որ այս մանիպուլյացիները վկայում են, որ իր տեղեկությունները ստույգ են․ «Ես պարզ գրառում եմ արել, և ուշագրավ է, որ տարբեր գրանտներով սնվող անձինք, որոնք իբր փաստերի ստուգումով են զբաղված Հայաստանում ու դրա համար գրանտներ են ստանում, այդ մարդիկ ևս խեղաթյուրել են իմ խոսքը։ Ես սևով սպիտակի վրա գրել եմ, որ Վոլոդինի և Լավրովի այցերի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել, որ ոստիկանական ուժերով պիտի ցրի Ֆրանսիայի հրապարակը, հավաքի վրանները։ Ես արձանագրել եմ իր կայացրած որոշումը, և այն մանիպուլյացիան, որ կատարվեց իմ գրառումից հետո, ևս մեկ անգամ փաստում է, որ իմ ունեցած տեղեկությունը ստույգ է։ Մի հարց է, թե ինչ որոշում է իր համար կայացրել Նիկոլ Փաշինյանը, մեկ այլ հարց է, թե ինչպես է իրեն դրսևորելու ընդդիմությունը, իսկ ընդդիմությունը միանշանակ դա թույլ տալ չի կարող»։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան