Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 17:34 05-06-2022

Ֆրանսիան բանակցություններ է վարում ԱՄԷ-ի հետ ռուսական նավթին այլընտրանք գտնելու համար

Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Բրյունո Լը Մերը հայտարարել է, որ Փարիզը փորձում է ռուսական էներգետիկ ռեսուրսներին փոխարինող գտնել, այդ թվում՝ գազին ու նավթին, գրում է Les Echos-ը։ Նրա խոսքով, Արաբական Միացյալ Էմիրությունների հետ արդեն իսկ համապատասխան բանակցություններ են ընթանում։

«Մենք Ռուսաստանից ներկրվող գազն ու դիզվառելիքը փոխարինելու հնարավորություններ ենք փնտրում։ Օրինակ, ԱՄԷ-ն կարող է լուծում առաջարկել ռուսական նավթն ու դիզվառելիքը փոխարինելու հարցում։ Այս թեմայի շուրջ բանակցություններն արդեն ընթանում են, մենք պետք է այլընտրանք գտնենք ռուսական նավթին»,- ասել է Լը Մերը։

Ֆրանսիացի նախարարի տեսանկյունից, այս պահին երկրի տնտեսությունը որոշակի դժվարությունների է բախվում, այդ թվում՝ Ուկրաինայում իրավիճակի սրման ու գնաճի պատճառով։ Սակայն, ըստ Լը Մերի, Ֆրանսիայի տնտեսությունը բավականին կայուն է և 2023թ․-ին այն կկարողանա հասնել 2%-ոց գնաճի ողջամիտ մակարդակի:

«Գնաճի անկմանը, մասնավորապես, պետք է նպաստի ներդրումների մեծացումը ոչ ածխաջրածնային էներգետիկայի ոլորտում, ինչպես նաև Ռուսաստանից գազի մատակարարման այլընտրանքի որոնումը»,- ընդգծել է նախարարը։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
21:30 Ռիսկի գնալու արվեստը․ ինչպես նկարչուհի Մարիամ Մանուկյանը հայտնվեց Միլանի ու Փարիզի ցուցահանդեսներում
22:17 «Գյումրի նաշ գորոդ». 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
21:18 Իրանը հայտնել է Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան ԱԹՍ-ի խոցման մասին
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
23:35 Հայաստանյան ընդդիմադիր ուժերը հավաքվել են մեկ սեղանի շուրջ․ հանրությանը կներկայացնեն ընդհանուր դիրքորոշում
23:13 Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով