Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 2 տարի առաջ - 15:09 25-05-2021

Հետազոտությունները ցույց են տվել, որ, մինչև 2030 թվականը Հյուսիսային ծովի կանաչ էներգիան կգերազանցի նավթին և գազին

Ըստ նոր հետազոտության, Մեծ Բրիտանիայի կեսդարյա ժառանգությունը՝ որպես նավթի և գազի առաջատար օֆշորային հանգույց, հաջորդ տասնամյակում Հյուսիսային ծովում արագ զարգացող կանաչ էներգիայի արդյունաբերության ստվերում կմնա:

Ռոբերտ Գորդոնի՝ Շոտլանդիայի նավթային արդյունաբերության մայրաքաղաք Աբերդինում գտնվող համալսարանի ակադեմիական հետազոտությունը ցույց է տվել, որ, մինչև 2030 թվականը, Մեծ Բրիտանիայի օֆշորային էներգետիկայի ոլորտում աշխատատեղերի մեծ մասը կապված կլինի ցածր ածխածնային էներգիայի արդյունաբերությանը:

Մեծ Բրիտանիայի ափերի մոտ «կանաչ» աշխատատեղերի թիվը, մինչև տասնամյակի վերջ, երկրի օֆշորային էներգետիկայի ոլորտի 20%- ից կբարձրանա մինչև 65% , ինչը «զգալի փոփոխություն կլինի ծովային էներգետիկ արդյունաբերության համար»:

Մեծ Բրիտանիայի օֆշորային էներգետիկ արդյունաբերության աշխատատեղերի գրեթե կեսին կաջակցի հողմային էներգետիկայի ոլորտը, որն ամենամեծն է աշխարհում և կարող է ապահովել մինչև 90,000 աշխատատեղ մինչև 2030 թվականը՝ ըստ կառավարության՝ քամու էներգիայի քառապատիկ բարձրանալուն աջակցելու նոր համաձայնագրի:

Միևնույն ժամանակ, 2030 թվականին օֆշորային էներգետիկայի աշխատատեղերի հինգերորդ մասը կամ 40,000 աշխատատեղեր լինելու են մաքուր էներգիայի այլ ոլորտներում, ինչպիսիք են վերականգնվող էներգիայի աղբյուրներից ջրածնի արտադրությունը կամ ծովի հատակին գտնվող գործարաններից և ծանր արդյունաբերությունից ածխածնային արտանետումների հայտնաբերումը և պահպանումը:

Ակնկալվում է, որ Հյուսիսային ծովի նավթագազային արդյունաբերության կողմից աջակցվող աշխատատեղերի թիվը կկրճատվի ծովային էներգետիկայի բոլոր աշխատատեղերի մինչև 40%-ը կամ ընդհանուր թվի մեկ երրորդից մի փոքր ավելին, քանի որ նավթի արդյունաբերությունը շարունակում է նվազել:

Ստացված տվյալները կարևոր հիմք են դարձել Հյուսիսային ծովի բրիտանական ինդուստրիայի համար, որը տասնամյակներ շարունակ ֆինանսապես բարգավաճել է և Մեծ Բրիտանիայի տնտեսությունում զգալի թվով աշխատատեղեր է պահպանել՝ արտադրելով միլիարդավոր բարել նավթ՝ 1970-ական թվականներին՝ արդյունաբերության ծաղկման պահից:

Սակայն, Ռոբերտ Գորդոնի համալսարանի տնօրեն, զեկույցի գլխավոր հեղինակ, պրոֆեսոր Փոլ Դե Լեուն ասել է, որ կանաչ էներգետիկայի ոլորտում աշխատատեղերի ստեղծման անցումը Մեծ Բրիտանիայի համար «շոշափելի մրցանակ» է, քանի որ նրանք, ովքեր ներկայումս նավթագազային ոլորտում են, կկարողանան իրենց հմտությունները ավելի մաքուր ոլորտներում փորձել: «Օֆշորային էներգետիկայի ոլորտի հնարավորինս փոխարինելի լինելուն անհրաժեշտ բազմաթիվ հմտությունների և ունակությունների շնորհիվ, էներգետիկ անցումը համաշխարհային կարգի նոր աշխատուժ (էներգիայի զրոյական սպառմամբ) ստեղծելու եզակի հնարավորություն է ընձեռում», - ասել է նա:

Էներգետիկայի նախարար Անն-Մարի Թրևելյանն հայտարարեց, որ կառավարության՝ Հյուսիսային ծովի արդյունաբերության հետ վերջերս կնքված գործարքը «կապահովի, որ մենք ապագա անկայուն էներգետիկ հմտությունների բազա ունենանք Մեծ Բրիտանիայում», մինչդեռ կանաչ աշխատատեղերի գծով թիրախային խումբը ցածր ածխածնային տնտեսությանն անհրաժեշտ հմուտ աշխատուժի ստեղծմանը վերաբերող խորհուրդներ կտա:

Ամենից շատ դիտված

09:00 Նիկոլ Փաշինյանը չի պաշտպանվում, ուզում է հանձնե՞լ իշխանությունը  
12:05 Բագրատ Սրբազանի առաջնորդորդությամբ երթը դեպի Երևան շարունակվում է․ ՈւՂԻՂ
21:45 Վերջը չի երևում. Բագրատ Սրբազանի գլխավորած երթը Սևան-Երևան մայրուղում՝ այս պահին
10:43 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին․ shamshyan.com
19:23 Ողբերգական դեպք՝ Երևանում․ ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին․ shamshyan.com
17:43 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Գեղարքունիք․ այստեղ ևս ջերմ ընդունելություն էր սպասվում
18:18 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Սևան-Երևան ճանապարհին է. ՈւՂԻՂ
09:40 Նիկոլ Փաշինյանի հերթական ապօրինությունը․ օպերատիվ հերթապահություն՝ հանուն ՔՊ-ի
10:42 Կիրանցում ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա
23:45 «Հայոց աշխարհազոր» ռազմաքաղաքական միավորումը սատարում է հոգևոր հայրերի առաջնորդած շարժմանը

Ձեզ գուցե հետաքրքրի