Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 23:13 04-06-2022

Որ ասում եք՝ մի ոստիկանի քթից արյուն է եկել, մի մոռացեք այն ոստիկաններին, որոնց Շուշիում սպանդի ենթարկեցին․ Սաղաթելյան

Շարունակվում են «Դիմադրության» շարժման բողոքի ու անհնազանդության ակցիաներն ու հանրահավաքները։

Այս պահին Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունենում «Դիմադրության» շարժման հանրահավաքը։

Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը․ «Նախ ուզում եմ անդրադառնալ երեկվանից սկսած հիմնական հարցադրմանը, թե երբ որ տեղի են ունենում բախումներ, ով է պատասխանատվություն կրում, սլաքներ են ուղղում և անձնավորում։ Շատ հստակ և ուղիղ ուզում եմ այս հարցին պատասխանել՝ մենք, ես այս շարժման բոլոր պրոցեսների համար անձամբ պատասխանատվություն ենք կրում։ Մենք ոչ պատասխանատվությունից խուսափող ենք, ոչ էլ պատասխանատվությունից փախնող։ Մեզ հենց այդ պատասխանատվությունն է ստիպել, որ այսօր մենք այս հարթակում ենք ու այս պայքարի մեջ։ Մեզ մեր պատասխանատվությունն է հանուն մեր երկրի, մեր երեխաների, մեր ծնողների, հանուն մեր պետականության բերել այս հրապարակ։ Ես այս պարագայում անձնավորում եմ, ասելով՝ ես պատասխանատվություն եմ կրում, որովհետև երեկվանից շատ անձնավորված են խոսում։ Ես պատասխանատվություն եմ կրում այն քաղաքացիների համար, ովքեր երեկ վնասվել են, այն ոստիկանը, որ կրակեց մյուս ոստիկանների վրա, նաև դրա համար, բայց սրանք երեկվանից մոռանում են։ Դուք՝ օրվա՛ իշխանություններ, պատասխանատվություն եք կրում այն 5000 տղերքի համար, որոնց զոհաբերեցիք ձեր սխալ և դավաճան գործունեության արդյունքում։ Դուք պատասխանատու եք Արցախի մեծ մասին կորստի համար, դուք նաև պատասխան եք տալու այն սպանդի համար, այն ոստիկանների համար, ում Շուշիի մշակույթի տանը սպանդի ենթարկեցին։ Որ երեկվանից խոսում եք՝ մի ոստիկանի քթից արյուն է եկել, մի մոռացեք այն ոստիկանների մասին, ում Շուշիում սպանդի ենթարկեցին»,-ասաց Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
18:06 Ծեծկռտուք Աբու Դաբիում․ Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է Մերաբ Դվալիշվիլիի վրա
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
20:48 Ճոռոմ հայտարարություններ՝ բռնության դեմ պայքարի մասին, բայց դատաբժիշկ չկա
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը