Ներքին 4 տարի առաջ - 00:47 04-06-2022

Ընդդիմության զոհի կերպարը պատրաստ է․ Հայկ Կոնջորյան

ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պարզ՝ այն մասին, թե ինչ տեղի ունեցավ այսօր

Ընդդիմությունը այսօրվա նիստի շուրջ օրեր շարունակ ձևավորել էր ուռճացված ակնկալիքներ՝ նպատակ ունենալով Ազգային Ժողովում մի մեծ սադրանք իրականացնել։

Սադրանք տեղի չունեցավ՝ շնորհիվ իշխանության շրջահայաց գործողությունների։ Ուստի, ընդդիմությունը պետք է դրսում մի բան աներ, որը կներկայացվեր որպես փոքրիկ նվաճում՝ ԱԺ֊ի մեծ տապալման ֆոնին։

Եվ մեթոդը գտնված էր՝ սադրանք, որը կհրահրի բախում ոստիկանների հետ։ Արանքում կտուժեն ոստիկաններ, բայց որ ավելի կարևոր է՝ կտուժեն նաև սեփական կողմնակիցներ։

Հետո Իշխանը և մյուս ընդդիմադիրները կասեն, որ իրենք խաղաղ էին, բայց ոստիկանները սադրեցին ու բռնություն գործադրեցին խաղաղ ցուցարարների նկատմամբ։

Արդյունքում՝ ընդդիմության զոհի կերպարը պատրաստ է, ԱԺ֊ի ֆիասկոն՝ մոռացված ու բոլորը խոսում են այլ բանի մասին։

Ընդդիմության ղեկավարներն էլ ստացան այդքան փափագած բախումը՝ հանուն սեփական զոհի կերպարի ձևավորման և իշխանության հրեշացման։ Սա է ամբողջ հաշվարկը։

Ստացվում է՝ ընդդիմության ղեկավարությունը պատրաստ է սեփական կողմնակիցների և ոստիկանության առողջության ու կյանքի հաշվին գծագրել և իրագործել մի ամբողջ քաղաքական ավանտյուրա, որի նպատակը ջրի երեսին մնալն ու ներքաղաքական բախումներ հրահրելն է։

Սա դասական խուլիգանություն է։ Սա նաև վառ ապացույցն է այն բանի, որ ընդդիմության ղեկավարների համար մարդկային կյանքն ու առողջությունը արժեք չունեն՝ ոստիկան լինի, թե սեփական կողմնակից, զինվոր լինի, թե շարքային քաղաքացի»։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»