Ներքին 3 տարի առաջ - 23:29 19-12-2022

Ընդդիմության նպատակը ազգային ժողովում միտինգ անելն էր․ Հայկ Կոնջորյան

Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հյուրը ՔՊ խմբակցության նախագահ Հայկ Կոնջորյանն է։ Նա խոսել է Անվտանգության խորհրդի՝ այսօր տեղի ունեցած նիստի մասին։

Կոնջորյանը նշեց, որ նիտում քննարկված հարցերը վերաբերում էին Հայաստանի անվտանգային համակարգին, արտաքին քաղաքական մարտահրավերներին, անկասկած քննարկման առարկա էր նաև Բերձորի միջանցքում տիրող իրավիճակը։

«Ադրբեջանը դոռևս ապօրինաբար փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ կյանքի ճանապարհը և սա Ադրբեջանի կողմից Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելու ապօրինի գործելաոճի շարունակությունն է»,- ասաց Կոնջորյանը՝ հավելելով, որ ՀՀ-ն բոլոր ուղղություններով գործադրում է բոլոր ջանքերը, որ Բերձորի միջանցքը բացվի։

Լրագրողի դիտարկմանը, թե ընդդիմությունը չմիացավ հայտարարությանը՝ այն թույլ և ոչ ադեկվատ որակելով, Կոնջորյանը պատասխանեց․ «ԱԺ հայտարարությունները, որոնք պիտի ուղղված լինեն միջազգային հանրությանը, պետք է համապատասխանեն ՀՀ կողմից իրականացվող պաշտոնական քաղաքականությոանը և պետք է միտված լինեն լուծելու մեր առջև դրված խնդիրները։ Կարելի է գալ և ձգտել ԱԺ-ում կտրիճի ելույթներ ունենալ, կենացներ ասել, ԱԺ-ի ամբիոնը դարձնել միտինգի հարթակ, սակայն պետք է չմոռանալ, որ մեր կողմից ընդունվող փաստաթուղթը ուղղված է միջազգային հանրությանը, որոնք այդ հայտարորությունը կարդալիս պիտի ադեկվատություն տեսնեն»։

Անդրադառնալով Արծվիկ Մինասյանի այն պնդմանը, թե Հայաստանը պետք է ընդհուպ ռազմական միջամտություն ցուցաբերի Բերձորի միջանցքի բացման ուղղությամբ՝ Կոնջորյանը շեշտեց այն փաստը, որ ընդդիմությունը Բերձորում տեղի ունեցող իրադարձություններում տեսնում է ոչ թե Ադրբեջանի, այլ ՀՀ իշխանության մեղքը, ինչը շատ բան է ասում նրանց մասին․ նրանց նպատակը Ազգային ժողովում միտինգ անելն էր։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան