Ողջամտության և ընդդիմության հարաբերությունները վերջին շրջանում շատ վատացել են. Հայկ Կոնջորյան
copy image url

Ողջամտության և ընդդիմության հարաբերությունները վերջին շրջանում շատ վատացել են. Հայկ Կոնջորյան

Ներքին 2 տարի առաջ - 23:40 01-11-2022
«Հայտարարության մեջ նշվում է նաև հումանիտար բլոկի հարցերի լուծման մասը, և բնականաբար առաջինը այս հարցում ռազմագերիների վերադարձն է, որն առհասարակ էլ, դուրս չի գալիս մեր օրակարգից», -ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում՝ անդրադառնալով երեկ՝ Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը։

Կոնջորյանի խոսքով, համաձայնագրի մեջ եղել են կետեր, որոնց շուրջ չի հաջողվել գալ համաձայնության, որը վկայում է այն մասին, որ ՀՀ-ն չի հրաժարվում իր համար առաջնահերթ եղող հարցերի քաղաքականությունից։

«Նաև այն մեղադրանքը, որ մենք անընդհատ ինչ-որ անընդունելի բաների ենք համաձայնվում, եթե ամեն ինչ այդքան հեշտ լիներ, ապա դրա արդյունքները այլ համատեքստում և այլ լույսի ներքո կլինեին։ Կարելի է միշտ անհեթեթություններ անել ու դրանով կոծկել սեփական քաղաքական մտքի սակավամտությունը, եթե իհարկե, խոսքը վերաբերում է խորհրդարանական ընդդիմությանը, ոչ թե առողջ քննադատություններին։ Վերջերս ամեն բան դարձել է հրաապարակային ու դա շատ լավ է, քանի որ դա տեղավորվում է մեր պատկերացրած ժողովրդավարության համատեքստում և այդ հրապարակային հայտարարությունները, դրանց արդյունքները, տեքստերը, այդ ամեն ինչը, երբ մարդիկ համադրում են, տեսնում են, որն է մեր իրական մտադրությունները»։

Անդրադառնալով այն հարցին, որ հռչակագրում հղում է կատարվում Ալմա-Աթայի հռչակագրին, և ասվում, որ բոլոր խնդիրները պետք է լուծվեն՝ ճանաչելով տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ դրանից տրամաբանական եզրակացություն է գալիս, որ պետք է վերականգնվի ՀՀ տարածքային ամբողջականությունը, որովհետև Ադրբեջանը փորձել է խնդիր լուծել՝ ոտնահարելով ՀՀ տարածքային ամբողջականությունը.

«Սա մի բան է, որի մասին մենք անընդհատ խոսում ենք և՛ եռակողմ մակարդակում և՛ ՀԱՊԿ մակարդակում, այսինքն սա շարունակական է լինելու, իսկ ինչ վերաբերում է ապաշրջափակման վերաբերյալ հարցին,պրոցեսին, ապա մենք բազմիցս հայտարարել ենք, ևս ես նորից կվերահաստատեմ, որ ապաշրջափակման վերաբերյալ մեր դիրքորոշումը հետևյալն է, որ ճանապարհները պետք է ապաշրջափակվեն ու այդ ճանապարհները պետք է գտնվեն պետությունների սուվերենության ներքո, և հայկական կողմը Սոչում ուղիղ պնդել ու վերահաստատել է այն, որ ճանապարհներրը պետք է գտնվեն պետությունների սուվերենության ներքո։ ՀՀ-ով անցնող ցանկացած ճանապարհ ու արահետ գտնվելու է ՀՀ սուվերենության ներքո»։

Անդրադառնալով Վարդան Օսկանյանի հայտարարաությանը՝ ասաց. «Օսկանյանը, երևի ապրում է ինչ-որ զուգահեռ իրականության մեջ, որտեղ իրենք ստեղծում են իրենք իրենց համար ինչ-որ արհեստական թիրախներ, հետո հերոսաբար հաղթում են այդ հերոսական թիրախներին և ընդհանրապես այդօինակ մտավարժանքները, ովքեր զբաղված են էկզոտիկ վերլուծություններով՝ ավելի ու ավելի են վերահաստատում մեր և հանրության դիրքորոշումները, թե ինչպես են ընդհանրապես այդ մարդիկ գործել , երբ եղել են պաշտոնյա ու երբ նրանցից է կախված եղել ՀՀ ճակատագիրը։ Խաղաղության պայմանագրի բազային առաջարկների մասին խոսք կա, որտեղ որ խոսք է գնում ռուսական տարբերակաների մասին, վարչապետը նույնպես խոսքի հրապարակային մասում հղում կատարեց դրա վրա, որն առաջարկվել է հենց ՌԴ-ի կողմից։ Ողջամտության և ընդդիմության հարաբերությունները վերջին շրջանում շատ վատացել են, դրա համար ես չեմ կարող բացատրել նրանց տեքտեսրի բովանդակությունը»։

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
15:54 Արցախի կորստից, ըդքան երեխու զոհվելուց ըդպես չխառնվան իրար, ինչքան էս ընտրություններին. Գյումրիի քաղաքապետ
18:00 Ըստ էության․ Տեղական ինքնակառավարման մարմինների առաջարկվող օրենքն ավելի վատն է
17:50 Ով փող ունի, նա է գնումներ կատարում․ Զատիկի եռուզեռը՝ շուկայում
17:43 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Սուրբ Հարության տոնի կապակցությամբ
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
15:46 Ինչքան էլ տարբեր լինենք, միասնական ու դեմ ենք դավաճանական պահվածքին. Կարեն Սիմոնյանի պատասխանը` Սարիկ Մինասյանին