Միտք Ներքին 4 տարի առաջ - 09:53 02-06-2022

Խաղաղությո՞ւն, ուրեմն Թուրքիայում և Ադրբեջանում էլ պետք է հեղափոխություն լինի, բայց թուրքի մեջ Նիկոլ չի ծնվի

2018թ․-ին Հայաստանում իշխանության եկան մի խումբ մարդիկ, որոնք կամա թե ակամա սպասարկեցին Ադրբեջանի շահերը: Ադրբեջանն ի սկզբանե Արցախի յոթ շրջաններն էր ուզում: Անկախ ստեղծված պայմաններից, մեղավոր ու անմեղից՝ Ադրբեջանին տրվեցին ոչ միայն յոթ շրջանները, նաև ԼՂՀ-ի մի մասը, մնացածն էլ ռուսական խնամքին է հանձնված: Տրվեցին Գորիս-Կապան միջպետական մայրուղու 21 կիլոմերտրը, գյուղեր, արոտավայրեր, սար ու լիճ… Թշնամու զինվորը մեր սահմանից ներս է գտնվում, ըստ մեր պաշտոնական տվյալների՝ զավթել է 41 քառակուսի կիլոմետր տարածք: Ադրբեջանն այդքան մեծ երազ չէր տեսել, բայց ունեցավ իրականում: Թվում է՝ բավարարված պետք է լիներ: Բայց ավելին է ուզում՝ Սյունիքով անցնող միջանցքից մինչև Երևան, մյուս կողմից էլ՝ Սևանը, Տավուշից առայժմ յոթ գյուղ, Արաատից՝ դեռևս մեկ գյուղ: Ամեն օր քնում-զարթնում, մի բան ավել ուզում է:

Մենք նման պայմաններում ասում ենք՝ խաղաղության դաշինք ենք կնքում: Աշխարհի մի շարք պետություններ ողջունում են այդ սպասված քայլը: Ադրբեջանն էլ է ասում, որ խաղաղություն է ուզում, բայց շարունակ կրակում է, հատկապես խաղաղություն ունենալու հանդիպումներից առաջ և հետո սպանում է մեր զինվորներին: Հասկանալի է՝ վախեցնում է, որ ուզածը տանք: Այսինքն՝ անվերջ ուզողն է, և չի բավարարվելու, միշտ ուզելու է: Խաղաղության դաշինք կնքելուց հետո էլ վախեցնելու և ուզելու է, որովհետև ամբողջատիրական նկրտումներ ունի: Իսկ մենք խաղաղության դաշինք ենք ուզում կնքել այն հույսով, որ մեր երկրից մի բան էլ մեզ մնա: Բայց Ադրբեջանը չի ուզում, որ մեր երկրից գոնե մի բան մեզ մնա:

Դեմ դիմաց կանգնած են երկու իշխանություն Երևանում և Բաքվում, մեկը՝ հին, մյուսը՝ նոր, մեկը՝ զիջող, մյուսը՝ խլող, մեկը՝ խեղճ կամ համեստ, մյուսը՝ զոռբա կամ բռի: Այդպես չի լինում և չի կարող լինել, այդպես չեն երկխոսում, այդպես բամփում են գլխին և տանում ձեռքից: Սա խաղաղություն չէ, սա կուլ տալ է կամ կուլ գնալ է: Եթե ուզում ենք խաղաղություն, ուրեմն Ադրբեջանում էլ պետք է հեղափոխություն լինի, իշխանության գա նոր ուժ՝ թավշե, որ իրար հասկանան: Հայաստանում նախկինը դարձել է ներկա՝ հանձնող, Ադրբեջանում մնացել է նախկինը՝ զավթող: Այսպես խաղաղության անվան տակ զոհ ենք մատուցվում ինքնակամ:

Նույն հեղափոխությունը պետք է լինի նաև Թուրքիայում, որի տերերն ամեն ինչ անում են, որպեսզի Օսմանյան կայսրությունը վերկանգնեն կամ թուրքական մեծ աշխարհ ստեղծեն: Իսկ այդ թուրքական աշխարհի մեջ մտնում է նաև Հայաստանը: Էրդողանական Թուրքիայի հետ հնարավոր չէ խաղաղություն, ալիևյան Ադրբեջանի հետ հնարավոր չէ խաղաղություն: Հակառակ դեպքում Էրդողանին պետք է փոխարինի Նիկոլ, Ալիևին՝ նույնպես: Բայց թուրքերն ու ադրբեջանցիները ոչ միայն թույլ չեն տա, պարզապես չեն ծնի Նիկոլ:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ