Ուղիղ եթեր
Խոսք 4 տարի առաջ - 21:59 17-03-2022

Եթե քո մեծ եղբայրը՝ Ռուսաստանը, գտնվում է խրամատի մեջ, ուրեմն հայ ազգն էլ պիտի լինի նույն խրամատում․ Խաչիկ Ասրյան

Անհրաժեշտ է, որ հատկապես Հայաստանի գործող իշխանությունը րոպե առաջ պաշտոնապես գրողի ծոցը ուղարկի Ամերիկային, Անգլիային և ՆԱՏՕ-ական ամբողջ Արևմուտքին։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց «Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը։

Ավելի Վաղ Ասրյանը հայտարարել էր, որ ինքն ու «Հայոց Արծիվները» պատրաստ են մեկնել Դոնբաս՝ ռուսական բանակի կազմում կռվելու Ուկրաինայի իշխանության դեմ։

Մեզ հետ զրույցում Ասրյանը, պատասխանելով հարցին, թե ինչու է նման որոշում կայացրել, պատասխանեց․ «Իմ ու «Հայոց Արծիվների» համար Հայաստանն ու Ռուսաստանը մեկ ընտանիք են, և եթե քո ընտանիքի մեծ եղբայրը, այսինքն՝ Ռուսաստանը, ՆԱՏՕ-ական Արևմուտքի և Հայաստանի, Արցախի ու հայ ազգի թշնամի Ադրբեջանին 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում պաշտոնապես և հրապարակային ռազմաքաղաքական աջակցություն ցուցաբերած Ուկրաինայի նացիստական ղեկավարների կողմից հրահրված պատերազմական գործողությունների մեջ են հայտնվել, ավելին՝ գտնվում են մարտական խրամատների մեջ, իհարկե, ես, «Հայոց Արծիվները», նաև հայ ազգը նույնպես պետք է լինի նույն խրամատի մեջ՝ Ռուսաստանի կողքին և ռուս եղբայրների հետ միասին կռվի անկախ ազգերին ու ինքնիշխան պետություններին ոչնչացնող ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի նացիստական ղեկավարների դեմ։ Մեզ համար երկրորդ կարծիք չկա»,- պատասխանեց Ասրյանը։

Այս պահին մեր երկիրը ապահո՞վ է, և մենք մեր սահմանները պաշտպանելու հարցում օգնության կարիք չե՞նք զգում՝ հարցրինք Ասրյանին․ «Մեր սուրբ հայրենիքը, իհարկե, այս պահին ապահով վիճակում չէ, քանզի Թուրքիայի և Ադրբեջանի կողմից մինչև հիմա ու, վստահ եմ, նաև այսուհետ, միշտ էլ եղել ու լինելու են սպառնալիքներ, պատերազմական գործողություններ` ցանկանալով ոչնչացնել հայ ազգը և տիրանալ Հայկական բարձրավանդակին։ Հենց այդ պատճառով էլ ուղիղ 30 տարի և մինչև հիմա, կյանքիս գնով միշտ էլ պաշտպանել ու պաշտպանելու եմ Հայաստանս, Արցախս ու հայ ազգս, և 30 տարի է, որ նորանկախ Հայաստանի գրեթե բոլոր իշխանություններին միշտ էլ կոչ եմ արել, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը բացառապես լինի Հայաստանի ու Արցախի արտաքին անվտանգության միակ երաշխավոր և ռազմավարական բնական միակ դաշնակից Ռուսաստանի հետ, ինչը, բնականաբար, չեն արել, ու չի եղել։ Հիմա, քան երբևէ, անհրաժեշտ է, որ հատկապես Հայաստանի գործող իշխանությունը րոպե առաջ պաշտոնապես գրողի ծոցը ուղարկի Ամերիկային, Անգլիային և ՆԱՏՕ-ական ամբողջ Արևմուտքին, ու իսկույն մտնի խրամատի մեջ` կանգնելով եղբայր Ռուսաստանի կողքին ընդմիշտ։ Եվ, հենց այդ պահից սկսած Հայաստանում ու Արցախում կտիրի իսկական խաղաղություն»։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ