ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը, կալանավորվել է զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։
«Այո, կալանավորվել է, երկամսյա ժամանակով, միջնորդությունը այսօր է բավարարվել»,- այս մասին NEWS.am-ին ասել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։