Արտաքին 4 տարի առաջ - 16:07 28-05-2022

Պատերազմի սկզբից ի վեր զոհվել է 242 երեխա. Ուկրաինայի գլխավոր դատախազ

Ուկրաինայի գլխավոր դատախազի տվյալներով՝ Ռուսաստանի զինված ագրեսիայի պատճառով Ուկրաինայում տուժել է ավելի քան 682 երեխա. 242 երեխա զոհվել է, ավելի քան 440-ը՝ վիրավորվել։

Գերատեսչությունը պարզաբանել է, որ ամենից շատ երեխաներ տուժել են Դոնեցկի մարզում՝ 153, Կիևի մարզում՝ 116, Խարկովի մարզում՝ 108։

Բացի դրանից, ռուսական զորքերի կողմից ուկրաինական քաղաքների ու գյուղերի մշտական ​​ռմբակոծությունների ու հրետակոծությունների պատճառով վնասվել է 1888 ուսումնական հաստատություն, 180-ն ամբողջությամբ ավերվել են։

Այս թվերը վերջնական չեն, քանի որ աշխատանքներ են տարվում ակտիվ ռազմական գործողությունների վայրերում, ժամանակավորապես օկուպացված տարածքներում զոհերին պարզելու ուղղությամբ, ասվում է Ուկրաինայի գլխավոր դատախազության գրասենյակի Telegram-ալիքում։

Ամենից շատ դիտված

20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
09:00 «Եվրոասֆալտը» ավելի մոտեցավ վարչապետին
13:00 Հարուստ վարկառուներ․ մաստեր–կլաս՝ Սուրեն Պապիկյանից և Ալեն Սիմոնյանից
20:11 Ապարանի Ֆիզմաթ ավագ դպրոցի դասաժամին 16-ամյա աշակերտուհուն ձեռքով և պայուսակով հարվածներ են հասցրել
22:54 Սեդրակ Քոչարյանին առնչվող ընկերությունների կապարակնքումները բողոքարկվել են. փաստաբան
21:13 Ռուսաստանը ստիպված է եղել զենքով պաշտպանվել՝ ի պատասխան Ուկրաինայի ակնհայտ ագրեսիայի. Պուտին
21:45 Արթիկում պայմանագիր են կնքել ավագանու անդամի հետ․ նա նաև փոխքաղաքապետի զարմիկն է. ահազանգ
13:35 Երևանում նորածին է մահացել. ծնողները մեղադրում են Մարգարյան ծննդատան մասնագետներին
22:00 Ավանեսյանի մայրը վնասով է աշխատում. թալանի կատարելագործված տեսակներ ՔՊ-ի օրոք