Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոստովանել է, որ Լատվիա էին մեկնել հաղթանակի հետևից, դրա համար էլ ոչ-ոքիով ուրախ չէ։
«Մեր խաղն ավելի սուր ու հետաքրքիր էր, արժանի չէինք մեկ միավորի։
Վստահ եմ, որ իմ աշխատանքը նոր է սկսվում ու վստահ եմ՝ կստացվի։ Աշխատանքը նոր է սկսվում։ Համբերեք ու թողեք աշխատենք, մի՛ խանգարեք մեզ»,- ասել է Մելիքյանը։
Հայաստանի ընտրանին Ազգերի Լիգայի C2 խմբում անցկացրեց 6 հանդիպում՝ գրանցելով 1 հաղթանակ, 2 պարտություն ու 3 ոչ-ոքի: Վաստակած 6 միավորով Մելիքյանի թիմը խմբում գրավեց 3-րդ տեղը: