Արտաքին 4 տարի առաջ - 15:38 28-05-2022

Գերմանական Wella ընկերությունը հեռանում է Ռուսաստանից

Գերմանական կոսմետիկայի Wella ընկերությունը դադարեցնում է մատակարարումները Ռուսաստան։ Այս մասին հաղորդում է «Կոմերսանտը»՝ հղում անելով նամակին, որը ընկերությունն ուղարկել է իր գործընկերներին։

Նամակում ասվում է, որ Wella-ն Ռուսաստանում այլևս չի արտադրում և չի վաճառում իր ապրանքանիշներով ապրանքներ, իսկ բիզնեսի սեփականության իրավունքը կփոխանցվի թոփ-մենեջերների տեղական թիմին: «Կոմերսանտի» հրապարակումից հետո առևտրի արդյունաբերության նախարարությունը հաղորդել է, որ Wella-ի արտադրանքը ենթակա է զուգահեռ ներմուծման մեխանիզմի։

Wella-ն Ռուսաստանում աշխատել է 28 տարի, ընկերությանը բաժին է ընկել մազի ներկերի շուկայի 40 տոկոսը։ Ընկերության գրեթե ողջ արտադրանքը ներմուծվել է Ռուսաստան, բացի Londa ապրանքանիշից, որը տեղայնացվել է Ռուսաստանում անցյալ տարի։ Փորձագետները ընկերության հեռանալն անվանել են արդյունաբերության համար կրիտիկական: Թերթի աղբյուրը կարծում է, որ Wella-ի շուկայի մասնաբաժինը կարող է վերցնել ռուսական Estel ընկերությունը։

Ամենից շատ դիտված

20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
09:00 «Եվրոասֆալտը» ավելի մոտեցավ վարչապետին
13:00 Հարուստ վարկառուներ․ մաստեր–կլաս՝ Սուրեն Պապիկյանից և Ալեն Սիմոնյանից
20:11 Ապարանի Ֆիզմաթ ավագ դպրոցի դասաժամին 16-ամյա աշակերտուհուն ձեռքով և պայուսակով հարվածներ են հասցրել
22:54 Սեդրակ Քոչարյանին առնչվող ընկերությունների կապարակնքումները բողոքարկվել են. փաստաբան
21:13 Ռուսաստանը ստիպված է եղել զենքով պաշտպանվել՝ ի պատասխան Ուկրաինայի ակնհայտ ագրեսիայի. Պուտին
21:45 Արթիկում պայմանագիր են կնքել ավագանու անդամի հետ․ նա նաև փոխքաղաքապետի զարմիկն է. ահազանգ
13:35 Երևանում նորածին է մահացել. ծնողները մեղադրում են Մարգարյան ծննդատան մասնագետներին
22:00 Ավանեսյանի մայրը վնասով է աշխատում. թալանի կատարելագործված տեսակներ ՔՊ-ի օրոք