Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 16:35 26-05-2022

Պետք է կրկնապատկենք անհնազարդության ակցիաների և՛ ծավալը, և՛ քանակը․ Սաղաթելյան


Շարունակվում են ընդդիմության բողոքի ակցիաներն ու հանրահավաքները։ Այս պահին Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունենում Իշխան Սաղաթելյանը մամուլի ասուլիսը։

Ասուլիսի ընթացքում oragir.news-ը հարց հնչեցրեց, թե՝ շարժումը արդեն մեկ ամսից ավել է, ինչ շարունակվում է, և այս ընթացքում շարժման տարբեր ներկայացուցիչների կողմից պարբերաբար հայտարարվում է, որ իշխանությանը մնացել է մի քանի օր, նույնիսկ ասում են, որ Նիկոլ Փաշինյանը այլևս գոյություն չունի, նրա կարծիքով՝ ի՞նչը չի հերիքում ընդդիմությանը վերջնական իշխանափոխության համար, և նրա կանխատեսմամբ՝ ինչքա՞ն է ձգվելու այս շարժումը, ե՞րբ են խոստանում, որ կլինի իշխանափոխություն։ Ի պատասխան՝ Սաղաթելյանը ասաց․

«Երբ մենք ասում ենք՝ Նիկոլ չկա, իշխանություն չկա, այդ փաստը այսօր ամրագրում է մեր ժողովուրդը։ Նիկոլի հեռացման հանրային պահանջը շատ հստակ ձևակերպված է, խնդիրը հետևյալն է․ նրանք, ովքեր գտնում են, որ պետք է հեռանա, աջակցում են մեզ, մեր պայքարի հետ են, այդ աջակիցները պետք է դառնան մասնակից։ Ի՞նչը չի հերքում՝ դա։ Այսինքն՝ այն աշխատանքը, որ ասում են մեկ ամիս, այդ մեկ ամիսը մեր ժողովրդի հպարտության վերջին տարիների մեկ ամիսն էր, որ ժողովուրդը ոտքի է ելել և 24 ժամվա ռեժիմով պայքարում է այն իշխանության դեմ, որը ձգտում է երկիրը տանել նոր զիջումների։ Դա Հայաստանի նորանկախ պատմության մեջ բացառիկ երևույթ է, չեք կարող բերել նման օրինակ, երբ 30 օր շարունակ ժողովուրդը ոտքի կանգնի ու 24 ժամվա ռեժիմով՝ առավոտը ժամը 8-ից մինչև գիշեր, երթեր, հանրահավաքներ, ակցիաներ, ու գիշերն էլ գիշերի այս հրապարակում։ Սա բացառիկ երևույթ է։

Ե՞րբ է այն օրը․ երբ հասնենք այն կրիտիկական կետին, երբ մեր ժողովուրդը ամբողջությամբ ոտքի կկանգնի, և ոստիկանությունը այլևս չկարողանա պաշտպանել Նիկոլի իշխանությունը»։

Հարցին, թե հնարավո՞ր է ևս մեկ-երկու ամիս շարունակվի, Սաղաթելյանը պատասխանեց․

«Այս պահին ես ժամկետներ չեմ ասում, բայց կարծում եմ՝ այդքան չի ձգվելու։ Այս պահին անհրաժեշտ է պահել տեմպը և ավելացնել ճնշումը։ Տեմպը պահելու առումով որևէ կասկած չունեմ, որովհետև րոպե-րոպե ավելանում են մասնակիցները, իսկ ճնշումը ավելացնել՝ նկատի ունեմ՝ պետք է կրկնապատկենք, բազմապատկենք անհնազանդության ակցիաների և՛ ծավալը, և՛ քանակը։ Երբ այդ պատկերը ունենանք, այդ օրը այս իշխանությունը չի լինի։

​​​​​​​ Իսկ ինչ վերաբերում է, որ երեկ իրենք հավաքվել էին ԱԺ-ում և իրար ծափ էին տալիս, դուխ էին տալիս, դա հատուկ մարտավարություն է։ Մենք գիտենք, որ Նիկոլից մեծ դերասան գտնելը դժվար է, բայց ինչքան էլ դերասանություն անեն, որ ամեն ինչ նորմալ է, վախի զգացողությունը աչքերից չի կարող վերացնել»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին