Ներքին 4 տարի առաջ - 20:35 08-12-2021

Բողոքի ակցիաների նպատակը կառավարության հրաժարականն է. գերիների ծնողներ

Ազգային ժողովի երկու մուտքերի՝ Դերմրճյան և Բաղրամյան փողոցների հատվածում այսօր ամբողջ օրը գերիների և անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա էին իրականացնում։ Նպատակը՝ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումն էր՝ պարզաբանելու երեկվա գերիների հետ կապված աղմկահարույց տեսանյութը։ Սակայն Ալեն Սիմոնյանը ողջ որվա ընթացքում այդպես էլ չայցելեց ծնողներին, փոխարենը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն իջավ Աժ պատգամավորական մուտքի մոտ՝ զրուցելու ծնողների հետ։ Լրագրողների հարցրին, թե ինչո՞ւ է Ալեն Սիմոնյանը երեկ ասել քաղաքացիներից մեկի հետ զրույցում, որ գերիներն իր համար չկան։ Այս հարցին Գուրգեն Արսենյանը հստակ պատասխան չտվեց, անընդհատ խուսափում էր պատասխանից։ Իսկ գերիների ծնողները դրանից ավելի էին բորբոքվում։

«Իմ տղան և ամուսինը «Մարտունի 2-ից» դուրս են եկել ջոկատով, ու կորել են։ Հույս չունեմ նույնիսկ, որ այստեղ կանգնելով ինչ-որ բան կարող եմ փոխել։ Հիմա սպասում ենք Ալեն Սիմոնյանին, որ գերիների վերաբերյալ իր բարբաջանքի մասին հարցեր տանք։ Հենց նոր իշխանական պատգամավոր էր եկել ու խոսում էր երկրաշարժի մասին»,- պատմում է ծնողներից մեկը։

Այնուհետև գերիների և անհետ կորածների ծնողները փակեցին Բաղրամյան և Դեմիրճյան փողոցները, քանի որ Կառավարության հարց ու պատասխանն էր և հույս կար, որ կկարողանային տեսնել Նիկոլ Փաշինյանին։ Ոստիկանները պատնեշ էին կառուցել և փակել են Դեմիրճյան փողոցը, որպեսզի ցուցարարները չկարողանան շարժվել առաջ։ Եվ դրանից հետո կռիվ է սկսվել նրանց և ծնողների միջև։
Ցուցարարների մեջ էր նաև «Զարթոնք» կուսակցության անդամ Վահագն Չախալյանը։

Բաղրամյան փողոցն ամբողջությամբ փակ էր։ Երթևեկությունը դադարել էր։
Ցուցարարների պահանջը մեկն է․ Ալեն Սիմոնյանը պետք է դուրս գա Ազգային ժողովից և պատասխանի իրենց հարցերին։

Իսկ ոստիկանները շարունակաբար խոչընդոտում էին ցուցարաներին, բանակցում են նրանց հետ, որպեսզի բացվի փակ փողոցը։ Նրանք նույնիսկ բերման ենթարկեցին գերիների ծնողներին, իսկ երկու ժամ անց՝ բաց թողեցին։



Ժամը 17։00-ի դրությամբ ցուցարարները փակել էինն ԱԺ շենքի երկու մուտքերը, իսկ Աժ աշխատակազմից նրանց ասել էին, որ 10 հոգի կարող են մոտենալ գրանցվելու, և միայն գրանցվելուց հետո օր ու ժամ կասվի հանդիպման համար։ Բայց ծնողները չէին ցանկանում զրույցը հետաձգել, ուզում էին ներս մտնել այն ժամանակ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը այնտեղ է։

Արդյունքում որոշվեց և երեկոյան ժամը 7։30-ին ծնողների և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցավ հանդիպում։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո