copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 15:18 26-05-2022

Նիկոլն անդուր կդառնա նաև իր տերերին

Հիմա արևմուտքը ժողովրդավարություն է անվանում այն ամենը, ինչ իրեն դուր է գալիս։ Նույն կերպ բռնատիրություն է անվանում այն ամենը, ինչ իրեն դուր չի գալիս։ Հենց այս թերի, կաղ, արհեստական, հնարածին տրամաբանությամբ է, որ բռնապետ Նիկոլին արևմուտքը ժողովրդավար է համարում։ Թրքասեր ազգադավը նրանց պարզապես դուր է գալիս։ Իսկ երբ վաղը պարզ դառնա, որ նա անկարող է Հայաստանը դարձնել թրքական վիլայեթ, նաև ոչ մի ստով ու խաբեությամբ չի կարողանում իրեն հայ զգացողին համոզել թուրք դառնալ, նույն այդ արևմուտքին Նիկոլը կդադարի դուր գալ, ու նույն այդ Նիկոլին կանվանեն բռնակալ։

Արմուտքի գնահատականներում այդպիսի տրամագծային փոփոխությունները սովորական երևույթ են, արդեն եղել են ու բազմիցս։ Օրինակ՝ բապտիստ քարոզիչ Մարտին Լյութեր Քինգը, երբ քաղաքացիական իրավունքներ էր պահանջում ԱՄՆ-ում ապրող սևամորթների համար, պայքարում էր ռասսայական սեգրեգացիայի դեմ կամ քաղաքացիական անհնազանդության դրսևորումներով միջոցառումներ էր կազմակերպում, ԱՄՆ իշխանություններին դուր չէր գալիս։ Նա դարձել էր ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետապնդման մատերիալ, զրպարտվում ու հալածվում էր։ Իսկ երբ Մարտին Լյութեր Քինգին սպանեցին մայրաքաղաք Վաշինգտոնի ազգային օկուպացիան կամ «աղքատների արշավը» կազմակերպելու համար, անմիջապես նա անսահման դուրեկան, հաճելի դարձավ ԱՄՆ իշխանությունների համար։ Սևամորթ առաջնորդին նույն ՀԴԲ-ի մշակած մեթոդներով հերոսացրին, հետմահու նրան շնորհեցին Կոնգրեսի ոսկե ու Ազատության նախագահական շքանշաններ, նրա անունով կոչվեցին փողոցներ, վարչական շրջան, ծառուղի ու նույնիսկ մեկ դաշնային տոն։

Դուր գալ-չգալու ավելի ցնցող պատմություն է Ջորջ Ֆլոյդի հետ վերջերս տեղի ունեցածը։ Այս հանրությանն անհայտ սևամորթին ԱՄՆ-ում բազմիցս բանտարկել էին գողության, թմրանյութեր պահելու, զինված կողուպուտի համար, իսկ վերջում սպանեցին՝ 8 րոպե ասֆալտին փռած ու կոկորդը սեղմած պահելով։ Դժվար է հավատալ, թե ԱՄՆ-ում նման քաղաքացիները երբևէ դուրեկան են եղել ԱՄՆ իշխանություններին։ Մինչդեռ բազմակի հանցագործ Ֆլոյդին սպանելուց հետո այնպիսի մի բուռն, արտառոց սեր առաջացավ այդ շարքային անդուրի նկատմամբ, որ ԱՄՆ-ում սևամորթներին թույլատրեցին թալանել իրենց դուր եկած բոլոր մեծ ու փոքր խանութները, ավիրել փողոցները, պարտադրել սպիտակամորթներին իրենց կոշիկները համբուրել ու իրենցից ներողություն խնդրել։ Հատուկ ծառայությունների մշակած այս ձեռնարկը անվանվեց «ժողովրդավարության բացարձակ դրսևորում», իսկ «արդյունքները» ԱՄՆ ներկայիս իշխանություններին շատ դուր եկան։ Չէ՞ որ այլ, ոչ արտառոց իրավիճակում դեմոկրատները չէին կարող ստանալ վաղուց մահացած միլիոնավոր քաղաքացիների քվեները, իրենց կողմնակիցներին մի քանի անգամ քվեարկելու հնարավորություն ընձեռել, փոստային հնարքներով ընտրելու իրավունք շնորհել նրանց շներին ու կատուներին։

Ժողովրդավարության այսպիսի աննախադեպ նվաճումներ արձանագրած դեմոկրատներին ինչպե՞ս կարող է այժմ դուր չգալ նույնքան արտառոց ժողովրդավարական գործիքներով ժողովրդի իշխանությունը զավթած ու յուրացրած, պողպատե մուրճով, ոստիկանական բիրտ ուժով, ազատ խոսքն ու ճշմարտությունը արգելելով, ընդդիմացող յուրաքանչյուրին կալանելով, դատական համակարգին իր քմահաճ պատվերներով ու հրամաններով օրենքն ու սահմանադրությունը ոտնահարել պարտադրելով, ժողովրդից վրեժ լուծելով ժողովրդավարությունը ֆանտաստիկ մակարդակի ստորացրած Նիկոլը։ Նիկոլի նկատմաբ հատկապես ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի սերն ու համակրանքը պակաս արտառոց չեն։

Փաստացի այն ամենի համար, ինչի համար ԱՄՆ-ում սպանել են մասնավորապես Մարտին Լյութեր Քինգին ու Ջորջ Ֆլոյդին, Նիկոլին մեծարում են ու ժողովրդավար անվանում։ Եվ դա անում են ոչ հետմահու, ընդամենը լինելիքի հերթականությունն են փոխել։ Գուցե պատճառն այն է, որ Նիկոլն առաջին դիկտատորն է, որին ԱՄՆ-ն ժողովրդավար է հռչակել։ Նրա միանձնյա սահմանած ու պարտադրած ժողովրդավարությունում է, որ ժողովուրդը տեղ ու դեր չունի, նա է իր նախորդների ժամանակ ժողովրդավարական գնահատված իրավունքներն ու ազատությունները, սահմանադրությունը, օրենքները, կանոնները մերժել ու արգելել։ Նա է նոր, առանց ժողովրդի ու ժողովրդի դեմ գործող, ժողովրդի մի մասին ստրկացնող, մյուս մասին բնաջնջող ժողովրդավարության հեղինակը։

Այո՛, հիմա Նիկոլին համակրում են արևմուտքում։ Նա բացառիկ դուրեկան է ԱՄՆ-ի, ՄԲ-ի, Թուրքիայի, Ադրբեջանի ղեկավարության համար։ Մինչդեռ վաղը, երբ վերը նշված ու բազում չնշված պատճառով Նիկոլին համակրելու էլ ոչ մի իմաստ չլինի, ինչն անխուսափելի է, նա անմիջապես անդուր կդառնա նաև իր տերերի համար։ Եվ հենց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, ով էլ այն լինի, առաջինը կհայտարարի, որ նրա ու ԱՄՆ-ի մի այլ «շան տղա» Սոմոսա Գարսիայի միջև ո՛չ մի տարբերություն չկա ու չի էլ եղել։