Ներքին 3 տարի առաջ - 22:26 21-05-2023

Հալածել են պայքարող մարտիկի թափառիկ մասունքները, որ դրանով հերթական անգամ սիրաշահեն իրենց թուրք տերերին

Այսօր, հորդառատ անձրևի տակ, Շահումյանի գերեզմանատան մի ծածուկ անկյունում ժամանակավորապես հողին ի պահ տվեցինք ՀԱՀԳԲ հերոս-նահատակ Պիեռ Գյուլումյանի մասունքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի նախկին տնօրեն, գրող, գրականագետ Կարո Վարդանյանը։ Նա, մասնավորապես, գրել է․

«ՊԻԵՌԸ...
Այսօր, հորդառատ անձրևի տակ, Շահումյանի գերեզմանատան մի ծածուկ անկյունում ժամանակավորապես հողին ի պահ տվեցինք ՀԱՀԳԲ հերոս-նահատակ Պիեռ Գյուլումյանի մասունքները:

Այո, ժամանակավորապես: Այս հզոր տղան, որ նահատակվելիս 23 տարեկան էլ չկար, Ֆրանսիայում էլ էր ժամանակավորապես թաղված: Արդեն 40 տարի...

Ո՞վ էր Պիեռը: Գիտեմ, մեր հանրության գիտակցությունը այնքան է ծանրաբեռնված ամեն տեսակ աղբով, որ դժվար թե կարողանա մի ավելորդ անուն մտապահել: Բայց այդ «ավելորդ» անունը Պիեռ Գյուլումյանն է:

Մի իրողություն ընդամենը բացահայտեմ: 1981-ին, երբ Փարիզում ձերբակալվեց հետագայում Արցախում ու Հայաստանում լեգենդ դարձած անունը, որը տալիս դեռ ֆբ էջեր են գոցվում, Պիեռն անմիջապես գործի անցավ:

Մեկը մյուսի հետևից այնքան հետևողականորեն սկսեց օդ հանել ֆրանսիական հաստատությունները, որ մեր ապագա հերոսին բաց թողեցին: Ազատ արձակեցին, ու այդպես էլ չիմացան, որ իրենց առօրյան դժոխքի վերածած խորհրդավոր անձնավորությունը 22 տարեկան մի երիտասարդ էր:

Պիեռը իր զինակից ընկերներին մենակ չէր թողնում իրենց ողբերգության հետ: Ու սա ընդամենը մի դրվագ է նրա կարճատև, բայց խիստ հագեցած մարտական ուղուց:

ՀԱՀԳԲ բովանդակ Եվրոպայի պատասխանատուն էր Պիեռը: Անգնահատելի, անփոխարինելի անձնավորություն:

Երբեք չեմ մոռանա անցած տարվա դեկտեմբերյան ցրտաշունչ առավոտը, երբ նույն կազմով ներկա էինք Պիեռի մասունքները ֆրանսիական շիրիմից հանելու արարողությանը:

Փարիզից ոչ շատ հեռու գտնվող Թիե քաղաքի գերեզմանատանն էր: Գլխահակ հետևում էինք գերեզմանափորների աշխատանքին, երբ բնությունը մի սարսռալի նշան տվեց: Այն բացատրություն չունի, բայց դրան կանդրադառնամ մեկ այլ անգամ, երբ Պիեռը իր վերջնական հանգրվանը կգտնի Եռաբլուրի ՀԱՀԳԲ հուշահամալիրում, որտեղ 2000 թվականից կա նրա տեղը՝ իր անունը կրող հուշաքարով:

Այս ամենի մասին մենք չենք բարձրաձայնել, որպեսզի ոչ ոք չխանգարի Պիեռին տեղափոխել 23 տարի իրեն սպասող հանգրվանը: Բայց... չստացվեց: Չասեմ ինչու, որովհետև փթիրները հենց դրան են սպասում: Սպասում են, որ իրենց տերերը մեզանից իմանան, որ հալածել են պայքարող մարտիկի թափառիկ մասունքները, որ դրանով հերթական անգամ սիրաշահել են իրենց թուրք տերերին:

Փթիրները գերեզման չեն ունենալու: Ոչ այստեղ, ոչ էլ այլուր: Փթիրների լեշերը հոտելու են անհայտ աղբանոցներում:

Իսկ Պիեռը շատ մոտ ապագայում կտեղափոխվի իր վերջնական հանգրվանը: Կասկած չունեմ:
Պիեռը լեգենդ էր: Խաղաղություն նրա աստանդական ոսկորներին»:

Հիշեցնենք, որ ՊՆ-ն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման պատրվակով մերժել է ԱՍԱԼԱ-ի մարտիկին հուղարկավորել Եռաբլուրում։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան