Ներքին 4 տարի առաջ - 20:04 25-05-2022

Ազգային ժողովը այդ ի՞նչ «ասոբի վրեդնի» շենք է․ քաղաքացու հարցը՝ ընդդիմությանը

Շարունակվում են ընդդիմության բողոքի և անհնազանդության ակցիաներն ու հանրահավաքները։ Այս պահին ընդդիմության ներկայացուցիչները կազմակերպել են հարցուպատասխան քաղաքացիների հետ։

Քաղաքացիներից մեկի հարցին, թե ինչն է պատճառը, որ 35 տարի աշխատում ես «Նաիրիտ» գործարանի քլորոֆրենային կաուչուկի արտադրամասում, և գնում թոշակի, ստանում ես քսանյոթ հազար և քանի հարյուր դրամ, իսկ ԱԺ պատգամավորը, երբ գնում է թոշակի, ստանում է ութսուն հազար դրամ, Ազգային ժողովը այդ ինչ «ասոբի վրեդնի» շենք է, որ իրենք իրենց համար թոշակ են գրում են Բրեժնևի նման, ու մեդալը դոշին խփում, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը պատասխանեց․

« Ձեր բարձրացրած հարցը վերաբերում է բազմաթիվ քաղաքացիների, և բնականաբար շատ օբյեկտիվ հարց եք հնչեցնում։ Կենսաթոշակային համակարգում մենք բազմաթիվ հարցեր ունենք չլուծված։ Եթե օբյեկտիվ լինենք, այդ խնդիրները մեկ-երկու տարվա չեն, բայց պետք է փաստենք, որ նախորդ չորս տարիներին մենք ականատես ենք եղել աննախադեպ բացասական երևույթի։ 4 տարվա ընթացքում, նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը գրեթե կրկնապատկվել է։ Այդ ընթացքում շատ չնչին չափով են թոշակները ավելացել։
Եվ այո, անարդար է, և մենք բոլորս էլ մեր ձայնը պետք է բարձրացնենք, որովհետև այն երեք միլիարդը, որը փոխանցվեց Ոստիկանությանը մեկ ամսվա համար, դրանով կարելի էր 10%-ով բարձրացնել անապահովության նպաստ ստացողների ամսական վճարը։

Իսկ Ազգային ժողովը այսօր ձեր ասած «վրեդնի ցեխնա», այնտեղ ավելի «վրդենի» է, քան որևէ քիմիական արտադրամասի ծանր, վտանգավոր և վնասակար որևէ ճուղում»,- ասաց Թադևոս Ավետիսյանը։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
10:26 Երդմնակալության ժամանակ ոտքի չկանգնեցին․ ընդդիմությունը բոյկոտում է ԱԺ նիստը

Ձեզ գուցե հետաքրքրի