Միտք Ներքին 4 տարի առաջ - 15:05 25-05-2022

Ընդդիմությունն ինքնախաբեությամբ է զբաղված

Եթե փորձենք մի քիչ սթափ ու անկեղծ վերլուծել իրավիճակը, թե ինչ է անում ընդդիմությունն ու ինչի է հասել, ապա մեկ բառով այն կարող ենք ձևակերպել այսպես․ ընդդիմությունն ինքնախաբեությամբ է զբաղված։

Արամ Վարդևանյանը որպես ձեռքբերում նշում է՝ երեկվա վրա այսօր ավելի շատ մարդ էր առավոտյան 8-ին եկել Ֆրանսիայի հրապարակ։ Իշխան Սաղաթելյանն ասում է՝ երկրում երկիշխանություն է ձևավորվել, Նիկոլն այլևս իշխանություն չունի, կգա պահը, ու ոստիկաններն այլևս չեն կարողանա պահել Նիկոլին, ու էլի այսպիսի բարձրագոչ հայտարարարություններ։ Սրանք ոչ այլ ինչ են, քան ինքնախաբեություն, քան ժողովրդի երեսին նայելով՝ նրան բացահայտ ստելու դրևորում։

Իշխան Սաղաթելյանն ինքն էլ է հասկանում, որ Նիկոլը կա և ամուր գամված է իր աթոռին, և երկրում ոչ մի երկիշխանություն էլ չկա, երկրում կա մեկ բացարձակ իշխանություն, և դա Նիկոլի իշխանությունն է։ Բայց նա ամեն առավոտ մարդկանց հավաքում է փողոցում, մի երկու շենք շրջափակում, այդպես պահում մի կես ժամ, հետո հայտարարում, որ այդքանով իրենց անելիքը համարում են ավարտված, ու գնում նորից Ֆրանսիայի հրապարակ։ Հետո մի հատ էլ այնտեղից քայլերթ սկսում մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով ու վերադառնում «տուն»՝ վրաններով լցված հրապարակ։ Ու ամեն անգամ ավելի քիչ մարդ է դուրս գալիս փողոց։

Ինչքան Նիկոլն ավելի բացահայտ է խոսում Արցախը հանձնելու մասին, այնքան ժողովուրդն ավելի անտարբեր է դառնում նրա հեռացման օրակարգին։ Բայց Իշխան Սաղաթելյանն ու Արթուր Վանեցյանը ամեն առավոտ զարթնում են ու իրենք իրենց և ժողովրդին հույս տալիս, թե նախորդ օրվա համեմատ՝ այսօր ավելի շատ մարդ է միացել շարժմանը, և որ շարժումը գնալով աճում է։ Եթե ամեն օր նույնիսկ տասը մարդ ավելացած լիներ, այսօր ահագին մեծ բազմություն այնտեղ հավաքված կլիներ։ Ու այն, որ ոստիկանությունը մի քանի րոպեում չի ցրում թե՛ Ֆրանսիայի հապարակում հավաքված մարդկանց, թե՛ տարբեր հատվածներում ճանապարհ փակածներին, դա դեռ չի նշանակում՝ իրենց հոծ բազմությունից են վախենում։ Ուղղակի չունեն այս պահին այդպիսի հրահանգ։

Սա պարզ մաթեմատիկա է, որին, կարծում ենք, տիրապետում են նաև Վանեցյանը, Սաղաթելյանը, շարժման մյուս լիդերները։ Բայց մարդկանց հիմարի տեղ դնելով՝ ամեն օր հայտարարում են, թե շարժումը գրեթե աննախադեպ ծավալների է հասել։ Մենք էլ կարդում ու հավատում ենք։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
12:51 Արսեն Գևորգյանի անժամանակ մահը ծանրանալու է օրվա իշխանությունների և դատաիրավական համակարգի խղճին. Մանե Թանդիլյան