Մամուլ 5 տարի առաջ - 07:49 09-09-2021

Իշխանությունը «ձեռքերը լվացել է», փոխարենն ընդդիմությունն է մտահոգ Արցախի խնդրով. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ակնհայտ է, որ այս իշխանությունները փաստացի «ձեռքերը լվացել են» Արցախից: Նրանք ձախողեցին նույնիսկ Արցախի հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողով ստեղծելու՝ ընդդիմադիր երկու խմբակցությունների նախաձեռնությունը: Նախագծին կողմ քվեարկեցին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները, իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները ձեռնպահ էին: Այնպես որ, շատերի համոզմամբ, գործող իշխանության հետ Արցախի հարցում որևէ հույս կապելն անիմաստ զբաղմունք է:

Արդյունքում իշխանության փոխարեն ընդդիմությունն է փորձում օգտագործել թե՛ արտաքին, թե՛ ներքին հարթակներն ու իրենց հնարավորությունները՝ Արցախի հարցը բարձրացնելու, միջազգային հնչեղություն տալու, առկա մարտահրավերների լուծման հարցում սեփական ներդրումը ունենալու առումով: Մասնավորաբար, «Հայրենիք» կուսակցության խորհուրդը ստեղծել է Արցախի հարցերով հանձնաժողով՝ որպես «Հայրենիք» կուսակցության կառուցվածքային ստորաբաժանում:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս հանձնաժողովում ցանկանում են ընդգրկել խորհրդարանական ու արտախորհրդարանական փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների, հասարակական, քաղաքական գործիչների, որոնք, ի տարբերություն իշխանություն ն ե րի, մտահոգ են Արցախի խնդրով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է