Ներքին 4 տարի առաջ - 20:59 24-05-2022

Ում էր Անի Խաչատրյանն անվանում «իզգոյ»

Երեւանի ավագանու այսօրվա նիստին «Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանը խոսքով է հանդես եկել եւ անդրադարձել «Իմ քայլից» ավագանու մի անդամի ֆեյսբուքյան գրառմանը։

Նա նշեց, որ «Իմ քայլի» ավագանու ցուցակի երկրորդ հարյուրակից այս դահլիճում պատահականության սկզբունքով մարդ կա «ընկած», որը Ֆեյսբուքում փորձել է ինքնահաստատվել․

«Պարո՛ն ավագանու անդամ, ավագանու ինստիտուտի նկատմամբ անլրջությունը անձամբ քո այս դահլիճում գտնվելն է։ Սեփական թիմի 80 տոկոսն իրեն չի ճանաչում, էն 20 տոկոսն էլ մի կերպ է բարեւում։ Ցավում եմ ու ձեզ համբերություն եմ մաղթում, որովհետեւ «իզգոյ» լինելը բարդ ու դժվար բան է»։

Oragir.news-ը Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ավագանու որ անդամի մասին է խոսքը, քանի որ իր խոսքում անուն չէր նշել։

Խաչատրյանն ասաց, որ դա «Իմ քայլից» Նաիրի Փեթակչյանն է։

Նա, ըստ ինքնակենսագրական տվյալների, 2018֊ին ընտրվել է ավագանու անդամ։

Փեթակչյանը, ինչպես իր շատ գործընկերներ, նախաձեռնողականությամբ կամ ելույթներով աչքի չեն ընկել։ Նրանց, այլ կերպ, անվանում են «կոճակ սեղմողներ»։ Փեթակչյանը ՖԲ֊ում հետեւյալ գրառումն է կատարել` նկատի ունենալով Անի Խաչատրյանին. «Երևանի ավագանու նիստը սկանդալի վերածելուց հետո միջանցքներում հի֊հի, հա֊հա անելը լուրջ չի, անլուրջ և անհարգալից վերաբերմունք է հենց նույն ավագանու ինստիտուտի հանդեպ։ Չենք եկել էստեղ շոու ապահովելու»։

Ամենից շատ դիտված

13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
23:50 Խլված մանդատներով ձևավորված խորհրդարանը կարող է ունենալ աթոռներ, բայց ոչ երբեք՝ ժողովրդի վստահությունը
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
15:13 Իմ կինը «Հայփոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է
13:15 Ես չեմ ասել «Ребята, давайте жить дружно», ես ասել եմ՝ «Ребята, давайте быть» բարեկիրթ. Ռուբինյան