Արտաքին 4 տարի առաջ - 17:17 20-05-2022

ՌԴ-ն վաղվանից դադարեցնելու է գազի մատակարարումը Ֆինլանդիա

«Գազպրոմը» ֆիննական Gasum ընկերությանը տեղեկացրել է, որ մայիսի 21-ի առավոտյան ժամը 7-ից գազամատակարարումը դադարեցվելու է։ Այս մասին հաղորդվում է Gasum-ի մամուլի հաղորդագրության մեջ։

Ֆինլանդիան մտադիր է գազի պակասը համալրել Էստոնիայից եկող Balticconnector գազատարով։ Gasum-ը վստահեցրել է, որ առաջիկա ամիսներին իրենք շարունակելու են գազ մատակարարել բաժանորդներին։

Gasum-ը հրաժարվել է գազի դիմաց վճարել ռուբլով, ինչպես պահանջել է Ռուսաստանը, և մտադիր է դա վիճարկել արբիտրաժում։

Գազը, որի մեծ մասը Ֆինլանդիան ներմուծում է Ռուսաստանից, կազմում է երկրի էներգասպառման ընդամենը մոտ հինգ տոկոսը, գրում է Reuters-ը։

Ամենից շատ դիտված

16:15 Մեր մտերիմ ընկերն է․ ինչպես է Սյուզկա Հարությունյանին հաջողվել Բաքվի բանտում հագուստ փոխանցել Գևորգ Սուջյանին
18:00 Պետությունը նորից մտնում է ուսուցիչների գրպանը․ ֆլյուրոգրաֆիան ապահովագրության մեջ չի մտնում
11:52 Էլիզ Մելիքյանը չեկավ հոր նոր նախագծի շնորհանդեսին. ինչ էր կատարվում «Սիրախաղ»-ի կուլիսներում
16:53 Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության 2 անդամ վաղաժամ կդադարեցնեն լիազորությունները
17:01 Ես ու կուկլես. Արամ Մելիքյանը «Սիրախաղ»-ի շնորհանդեսին ներկայացել է դստեր՝ Ստելլայի հետ
21:00 ՍԴ-ի որոշումն արդեն հայտնի՞ է․ ՔՊ-ն մատնում է իրեն
23:26 2.5 ամիս Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով
17:41 Արմավիրի մարզում բախվել են Volkswagen-ը և Mitsubishi-ն․ կա 1 զոհ
14:16 Երբեք չենք էլ բաժանվել. Հայկ Հովհաննիսյանը վերջապես խոսեց իր և Անահիտ Մանուկյանի հարաբերությունների մասին
15:05 Մահացել է Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը