Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 13:18 20-05-2022

Չավուշօղլու. «ՀՀ իշխանությունները ներսի ռադիկալների ու դրսի սփյուռքի ճնշման տակ են»

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ադրբեջանցի լրագրողների հարցերին պատասխանելիս, խոսել է Հայաստանի հետ Թուրքիայի ու Ադրբեջանի հարաբերություններից, գրում է ermenihaber-ը:

Չավուշօղլուն նախ նշել է, թե իբր Ադրբեջանն իր հաղթանակից հետո ցույց է տվել, որ տարածաշրջանային անդորրի ու խաղաղության կողմնակից է, ապա, հիշեցնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողով ստեղծելու պայմանավորվածությունը, ասել է. «Ասացին, որ արտգործնախարարները բանակցելու են համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ, դե իսկ մենք էլ դրանից ուրախ և գոհ ենք»:

Ըստ Չավուշօղլուի՝ Ադրբեջանն աջակցում է Թուրքիայի ու Հայաստանի բանակցություններին, ինչն իրենք դրական են համարում:

Ապա շարունակելով թեման՝ մասնավորապես ասել է. «Հիմա էլ մշտապես ասում ու խրախուսում ենք, որ Հայաստանը պատասխանի այդ բարի կամքի դրսևորմանը: Տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունը ներսի ռադիկալների ու դրսի սփյուռքի ճնշման տակ է: Մենք արդեն ասել ենք ոչ միայն Բլինքենին (ԱՄՆ պետքարտուղար), այլև մեր մյուս զրուցակիցներին, որ Հայաստանին պիտի ավելի շատ խրախուսել այս ուղղությամբ։ Երեկ մեր հանդիպման ժամանակ (Բլինքենի հետ) ևս մեկ անգամ հիշեցրինք, որ Թուրքիան և Ադրբեջանը խաղաղություն են ցանկանում ու բարի կամք են դրսևորում՝ հանուն տարածաշրջանում կայունության ապահովման»:

Ամենից շատ դիտված

18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին