Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 00:53 19-05-2022

Ապարանում քաղաքացին վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզը սպասարկող սպայական վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Աղաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մայիսի 12-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով:

Այդ օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի բնակիչ, 68-ամյա Վաղինակ Ա.-ն Lexus մակնիշի ավտոմեքենայով Ապարան քաղաքի Գ. Նժդեհի փողոցոմ վրաերթի է ենթարկել Արագածոտնի մարզի բնակիչ, 9-ամյա Հակոբ Հ.-ին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, ապա այդ մասին տեղեկացրել ոստիկանությանը:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:

Ամենից շատ դիտված

12:47 Նայելով ամուսնուդ՝ հասկանում եմ պատկերացումներդ. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ իրեն լկտի չոբան անվանած հետևորդին
14:32 Ռուսաստանը երկրորդ զանգվածային հարվածն է հասցրել Կիևին. կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
12:27 Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը, սակայն պայքարը շարունակվում է
14:07 Իմ կին, իմ սեր. Ալեքսանդր Բաբասյանը հրապարակել է ամուսնությունից հետո կնոջ հետ համատեղ լուսանկար
12:19 Այսօր քո առաջին ծնունդն է առանց քո սիրո․ Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումը՝ մայրիկի ծննդյան առիթով
14:53 Այսօր ծեծեց, վաղը կսիրի. ընտանեկան բռնության հանդեպ հանդուրժողականությունը նպաստում է քրեական ենթամշակույթի տարածմանը
16:19 Ինձ մեկ է, թե ով է «Հայփոստի» տնօրենը, բայց ես պահանջում եմ բացատրություններ, թե ինչու՞ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա
13:35 ՔՊ-ն խախտո՞ւմ է օրենքը․ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը Գյումրիի ավագանու անդամ է
15:46 Ամուսնանալուց հետո շատ դժվար է, հիմա կհուզվեմ. Ռոզա Դավթյանի խոստովանությունը
13:24 Մենք երջանիկ ենք. Գևորգ Գրիգորյանի նոր սիրելին արձագանքել է իրենց հասցեին հնչող քննադատություններին