Միտք Ներքին 4 տարի առաջ - 16:46 17-05-2022

Ի՞նչ անել ու նման այլ հարցեր

Համաժողովրդական շարժումը արդեն տեսանելիորեն թափ է հավաքում ազգային միասնությունից։ Ուժ է ստանում ժողովրդի վերականգնված հավատից ու անթեղված հույսից։ Իմաստ է ձեռք բերում ու հասկանալի, ընկալելի, վստահելի է դառնում եթե դեռ ոչ բոլոր խավերի ու սոցիալական խմբերի, ապա առնվազն հանրության ակտիվ ու գործունյա, հայեցի մտածող ու առողջ կշռադատող զանգվածների համար։ Տեղում չդոփելու, թավշյա ռեժիմի ջանքերով առաջացած անդունդը չգլորվելու և կործանարար եզրագծից հեռանալու, երկրի ու ազգի անվտանգության երաշիքն ապահովելու ու այն հուսալիորեն պաշտպանելու ճանապարհով հաստատուն առաջ շարժվելու համար նախ պետք է պատասխանել դասական համարվող «ի՞նչ անել» հարցին։

Անսխալ, ճշգրիտ, իրագործելի պատասխանը գտնելու համար էլ նախ անհրաժեշտ է հստակ գիտակցել, թե հիմա որտեղ ենք կանգնած, ուր ենք ուզում գնալ, որ ուղղությամբ կարող ենք գնալ, նպատակին հասնելու համար ինչ ներուժ, կարելիություններ, հնարավորություններ, կամք ու վճռականություն ունենք։ Իրադարձություններն ու բնականոն առաջացող հասարակական միջավայրի ջերմությունը, ֆոնը, տեսակը հուշում են, որ թավշյա կամ նիկոլածին պոպուլյացիան բնաջնջման եզրին է հայտնվել։ Եվ սա անվերադարձ պրոցես է։ Ո՛չ, սա տարերային աղետի կամ բնական կատակլիզմի հետևանք չէ, բայց այո՛, բնականոն ընթացքի անխուսափելի արդյունք է։

Բանն այն է, որ նիկոլիզմն առողջ միջավայրում գոյատևել չի կարող։ Անաղարտ, մաքուր, այլասերումներ բացառող, օտարածին բացիլներից զերծ տարածքում նիկոլիզմը ինքնաբերաբար է ոչնչանում։ Հենց ինքնապահպանման բնազդով էլ Նիկոլը ու նրա ռեժիմը հիմա ամեն հնարավոր ու բնավ անհանարին միջոցներով աղտոտում են մեր երկիրն ու թրքացնում մեր ժողովրդի միտքը։ Որքան հնարավոր է երկար գոյատևելու նկրտումով մեր կյանքի բոլոր ոլորտներում ու հարթություններում շարունակում են տարածել ապօրինության, հանցավորության, սանձարձակության, ամբարտավանության, բարոյազրկության, դիլետանտության, ստի, վախկոտության, դավաճանության, հավատափոխության, այլասերվածության իրենց թունավոր բացիլները։

Այս իրավիճակում Նիկոլի արտաքին պատվիրատուները ու դեսպանատները հստակ գիտակցում են, որ իրենց խամաճիկը այլևս չի կարողանալու կատարել իրեն թելադրվող առաջադրանքները։ Կա՛մ ապօրինությամբ, բռնի ուժով, ռեպրեսիաներով կամ գաղտնիաբար ու շուստրիությամբ արտաքին պատվերները իրագործելու ամեն մի փորձ արդեն ձախողվելու է, կա՛մ Նիկոլի կատարած բախտախնդիր հերթական քայլը ոչ մի նշանակություն ու ուժ չի ունենալու։ Ենթադրենք վաղը Նիկոլը Իլհամի հետ, Էրդողանի քավորությամբ, որոշակի դեսպանների վերահսկողության ներքո, գաղնիության պայմաններում ստարագրի MI 5-ի` բրիտանական հակահետախուզության և MI 6-ի` բրիտանական ԱԳՆ-ի գաղտնի հետախուզական ծառայության ու արտաքին հետախուզության՝ վաղուց պատրաստած որևէ փաստաթուղթ կամ դեռ հարյուր տարի առաջ գրված հայ-թուրքական «խաղաղության պայմանագիր»-ի վերամշակած տարբերակը։ Որևէ չնչին կասկած լինել չի կարող, որ նման ծագումնաբանություն ունեցող ամեն փաստաթուղթ կամ «պայմանագիր» պարզ թղթի արժեք անգամ չի ունենալու, ոչ մի քաղաքական ու իրավաբանական ուժ չի ստանալու։ Փոխարենը բերելու է պայթյունի, արագ ու կոշտ իշխանափոխության։

Այլ հետևանք կամ զարգացում բացառվում է, քանի որ Նիկոլը ու իր թավշյա ռեժիմը այլևս չունեն ժողովրդական մանդատ։ Ժողովրդի վստահությունը չունեցող ու ժողովրդի կամքի, շահերի, ապագայի դեմ գործող վարչապետի ու յուրաքանչյուր նրա պաշտոնյայի ստորագրությունները վավերական ուժ չեն ունենալու։ Այսինքն՝ հիմա ու այսուհետ Նիկոլը իր պատվիրատուների համար դարձել է անպետք, անպիտան, չօգտագործվող գործիք։

Հետևաբար հիմա ճիշտ ժամանակն է աշխարհին պարզ ու հստակ ասելու, որ հայ ժողովուրդն ունի իր հավաքական ազգային առաջնորդող ուժը։ Այն այսօր դեռ հրապարակում է, սակայն միակ լեգիտիմ, կարող, ժողովրդի կամքն արտահայտող քաղաքական ուժն է։ Եվ արտաքին աշխարհն այս փաստի հետ այլևս չի կարող հաշվի չնստել։ Իսկ դասական համարվող մյուս` «ո՞վ է մեղավոր» ու նման այլ հարցերի ճիշտ ու ստույգ պատասխանները ինքնաբերաբար ու անխուսափելիորեն կուրվագծվեն, դեմք և բովանդակություն կստանան, ծանոթ և անակնկալ անուններով կհամալրվեն, հայտնի և պարտակված արարքներով կլրացվեն միայն արդյունավետ աշխատանքի, անաչառ գործելու ընթացքում։ Ուրեմն՝ ի գործ։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
12:51 Արսեն Գևորգյանի անժամանակ մահը ծանրանալու է օրվա իշխանությունների և դատաիրավական համակարգի խղճին. Մանե Թանդիլյան