Արտաքին Ներքին 4 տարի առաջ - 14:53 17-05-2022

Դա Հայաստանի ներքին խնդիրն է․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Հայաստանում տեղի ունեցող ցույցերի մասին

Մոսկվան Հայաստանում բողոքի շարժումները դիտարկում է որպես հանրապետության ներքին գործ և չի միջամտում այդ գործընթացներին: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։

«Դա Հայաստանի ներքին խնդիրն է, այն ինչ տեղի է ունենում այնտեղ, ինչով հանդես է գալիս Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը: Մենք դա գիտակցում ենք և չենք միջամտում այս գործընթացներին»,- ասել է նա:

Հայաստանում ընդդիմադիր ուժերը շաբաթներ շարունակ ակցիաներ են անցկացնում՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելով գործող իշխանության դեմ, դժգոհություն հայտնելով վարած արտաքին քաղաքականությունից:


Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը