Արտաքին 5 տարի առաջ - 11:53 28-06-2021

Ազգային միասնության խնդիրն Հայաստանում. գերմանացի վերլուծաբանի անդրադարձը

Հարավային Կովկասի քաղաքական հարցերով թղթղակից, վերլուծաբան Ֆրիդրիխ Շմիդտը գերմանական հայտնի Faz լրատվականում լույս տեսած հոդվածում անդրադարձել է Հայաստանի առջև ծառացած «ազգային միասնության» խնդրին:

Ֆրիդրիխ Շմիդտն անդրադարձել է ընտրություններին, որտեղ հաղթողը հայտարարել է, որ կձևավորի նոր կառավարություն և կշարունակի ղեկավարել Հայաստանը որպես վարչապետ:

«Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի բոլոր քաղաքացիներին, որոնք անցել են այս դժվարին փորձությունը», - ասաց Փաշինյանը քարոզարշավի ժամանակ՝ հայտարարելով, որ նրանք կվերադարձնեն «ազգային միասնությունը»

Վերլուծաբանն անդրադարձել է Փաշինյանի այն խոսքին, որ ժողովրդի կողմից իրենց տրված մանդատով հնարավորինս սեղմ ժամկետներում կհստատատվի օրենքի և արդարության բռնապետություն:

Ըստ նրա՝ պատերազմից ի վեր, Հայաստանն առավել քան երբևէ հույսը դրել էր Ռուսաստանի վրա, քանի որ ռուս խաղաղապահներն ապահովում են, որ հայկական ուժերը շարունակեն վերահսկել Լեռնային Ղարաբաղի զգալի մասը՝ ներառյալ նաև մայրաքաղաք Ստեփանակերտը:

Հոդվածագիրն արձանագրում է, որ Դումայից ՝ Ռուսաստանի ստորին պալատից, ասում էին, որ ընտրությունները ոչինչ չեն փոխի Մոսկվայի և Երևանի հարաբերություններում:

«Եթե Քոչարյանի դաշինքը հաղթեր ընտրություններում, դա լրացուցիչ խառնաշփոթություն կստեղծեր այս գործընթացում՝ անկախ այն փաստից, որ նա մեր հին գործընկերն է», - գրում է հոդվածագիրը՝ մեջբերելով պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովի՝ Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների մասին մեկնաբանությանը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը