Արտաքին 4 տարի առաջ - 11:59 16-05-2022

Վենետիկում ակտիվիստները գրավել են «Նովատեկ»-ի ղեկավարին պատկանող պալատը

Վենետիկում ձախակողմյան ակտիվիստները գրավել են «Նովատեկ» գազային ընկերության նախագահ, ռուսաստանցի միլիարդատեր Լեոնիդ Միխելսոնին պատկանող պալատը: Այս մասին Facebook-ում հաղորդել է Եվրոպայում բնակվող ռուսաստանցի նկարչուհի և գրող Եկատերինա Մարգոլիսը։
Ակցիայի կազմակերպիչները նման քայլի են դիմել, քանի որ Միխելսոնը, որը Ռուսաստանի տաս ամենահարուստ մարդկանց թվում է, ապրիլից, ուկրաինական պատերազմի հետ կապված, հայտնվել է Մեծ Բրիտանիայի և Կանադայի կողմից սահմանված անձնական պատժամիջոցների տակ։ Բայց Իտալիայում նրա գործերն ու ունեցվածքն անձեռնմխելի էին։
Միխելսոնին պատկանող շենքի ցուցանակը, որտեղ մինչև վերջերս գործում էր նրա V-A-C ժամանակակից արվեստի հիմնադրամը և ցուցահանդեսներ էին անցկացվում, մի քանի օր առաջ փոխվել էր՝ չեզոք, Palazzo delle Zattere անվանումով:
Մայիսի 15-ին «պուտինյան օլիգարխի» ունեցվածքը զավթած ակտիվիստները մի քանի շաբաթ առաջ Վենետիկում սկսել էին թռուցիկներ բաժանել ՌԴ նախագահի հետ նրա մտերմության և «Նովատեկ»-ի հետ կապված բնապահպանների դժգոհությունների մասին։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից