Արտաքին 4 տարի առաջ - 12:24 15-05-2022

Վրաստանի ԱԳ նախարարը կայցելի Բրյուսել՝ քննարկելու ԵՄ-ին երկրի անդամակցության հարցը

Մայիսի 16-18-ը Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել, որտեղ կքննարկվի հարցաշարը, որը երկիրը ստացել է Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ քննարկում բացելու համար։ Այս մասին հաղորդել են Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից։

«Իլյա Դարչիաշվիլին կհանդիպի ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարների հետ, որոնք հավաքվում են Բրյուսելում՝ ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդի նիստին մասնակցելու համար, որի ընթացքում կքննարկվեն եվրաինտեգրման օրակարգի, վրացական կողմից Եվրահանձնաժողովի հարցաթերթիկը լրացնելու հետ կապված հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Դարչիաշվիլին իր արտասահմանցի գործընկերների հետ կքննարկի նաև տարածաշրջանի անվտանգության ներկայիս իրավիճակը, հավելել են ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Մարտի 3-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դիմում է ուղարկել ԵՄ, որպեսզի երկիրը համայնքին միանալու թեկնածուի կարգավիճակ ստանա։ Ի պատասխան՝ ապրիլի 11-ին, Եվրամիությունը հարցաշար է փոխանցել Վրաստանին։

Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
15:02 Հունվարի 1-ից նվազագույն թոշակը կավելանա 1000 դրամով, իսկ մեկ տարվա ստաժի գումարը՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
17:57 Շաքիի դեպքի ժամանակ 15-ամյա երեխան մի քանի անգամ դանակահարել է ադրբեջանցուն
20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
17:09 ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցի զինծառայողը ապօրինի հատել է ՀՀ սահմանն ու կրակել ՀՀ քաղաքացու ոտքին. ԱԱԾ
18:13 ԱԱԾ-ն տեղյակ է եղել զինված ադրբեջանցու մասին, բայց որոշել է «խուճապի չմատնել» մարդկանց. Թանդիլյան
19:17 ՀՀ–ում պայմանագրային զինծառայող է մահացել
09:00 «Եվրոասֆալտը» ավելի մոտեցավ վարչապետին
20:11 Ապարանի Ֆիզմաթ ավագ դպրոցի դասաժամին 16-ամյա աշակերտուհուն ձեռքով և պայուսակով հարվածներ են հասցրել